Էրդողանը լցնում է Պուտինի համբերության բաժակը. թուրք 4 գեներալ են Ադրբեջան գործուղվել, մեկը՝ 44-օրյա պատերազմի կազմակերպիչը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լիակատար աջակցություն է խոստացել Ադրբեջանին: «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում կայունության ապահովմանը և ակտիվ ջանքեր է գործադրում այդ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,-ասել է Աքարը կղզային ծովի խնդիրներին և Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին նվիրված միջոցառմանը: «Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, ազատագրել է իր հողերը, որոնք 30 տարի օկուպացված էին»,- ասել է Հուլուսի Աքարը: Նա նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին՝ իր բոլոր հնարավորություններով ու ներուժով:

44-օրյա պատերազմում գործնականում ապացուցելով, որ աջակցություն են Ալիևին, Անկարան շարունակում է վստահեցնել, որ աջակցելու են Ադրբեջանին, որի նախագահը շարունակում է թշնամական քաղաքականություն վարել Հայաստանի հանդեպ
Ընդ որում, ուշադրություն դարձրեք հանգամանքին, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն այս ամենն ասում է՝ Հայաստանից Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին իշխանությունների շարունակական հայտարարությունների ֆոնին:

Թուրքիայի ՊՆախարարի հայտարարությունը միակը սատարող հայտարարությունը չէ:
Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը ներկայացնում է Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանում: Այն ներառում է չորս թուրք գեներալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բացի այդ, փոխարինվել է նաև Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդը. Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է գեներալ Զաքարիա Յալչինը:

Այսինքն, Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 4 գեներալների: Այդ 4 թուրք գեներալ գործուղվել են Ադրբեջան՝ իբրև թուրքական զորքերի հրամանատարական խումբ: Նրանք են՝ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը, գեներալներ Աբդուլա Քաթիրչին, Էնդեր Գյուները, փոխվել է Թուրքիայի ԶՈւ ռազմական կցորդը. նոր կցորդ է նշանակվել Զաքարիա Յալչինը:

Ի դեպ, Բախտիյար Էրսայն, ով ղեկավարել է գեներալների խումբը, անմիջականորեն կազմակերպել ու կառավարել է Արցախի դեմ ռազմական գործողությունները: Նշենք, որ Բախտիյար Էրսայի անունը հայտնվել էր ռուսական «Վզգլյադ» պարբերականի հետաքննական նյութերում։ Թերթը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ իր աղբյուրները, գրել էր, որ 2020թ. աշնանը Էրսայի գլխավորած թուրք զինվորականների խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը:

Ու այս ամենը՝ Ռուսաստանի «քթի տակ», ինչպես ասում են: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են, իսկ Ադրբեջանում՝ թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվում: Սա իսկապես, նոր մարտահրավեր է Ռուսաստանի համար: Սա նշանակում է՝ փորձել Պուտինի համբերության բաժակը:

Երեկվանից համացանցում եռացող հայտարարությունների ֆոնին վստահաբար պատահական չէր Ռուստամ Մուրադովի այս հայտարարությունը:

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ ռուս խաղաղապահների՝ ԼՂ տարածքում մնալու հարցը բնակչության որոշելիքն է՝ համաձայն 44-օրյա պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության, իսկ դրանից հետո որոշում կընդունվի խաղաղապահների մանդատի հետագա երկարաձգման վերաբերյալ: «Մեզ գնահատական տվողը խաղաղ բնակչությունն է: Այսօր ԼՂ-ում կյանքը իր հունով է գնում: Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, սակայն գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Այդ պատճառով էլ, կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա:

Սա թեթև ակնարկ է այն մասին, եթե ԼՂ-ի հայ բնակչությունը անվտանգ չզգա՝ ռուս խաղաղապահները կշարունակեն այնտեղ մնալ նաև 5 տարուց հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2975 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am