Կյանքը գունագեղ, սգալը՝ ամոթ. Փաշինյանի ուղերձը

 Մի քանի օր է հանրության առողջ զանգվածը խելագաված ամբոխ դարձած ընդվզում է Նիկոլ Փաշինյանի գունագեղ տոնախմբության գաղափարի դեմ: Պատերզամում զոհված զինվորների ծնողներն ու հարազատներն անգամ ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի անկախության օրվա գունագեղ փարթին: Ոմանք նյարդերին տրված սպառնում են Նիկոլ Փաշինյանի գլխին այդ օրը սեւ բերել, եւ, ահա, իշխանությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանի բերանով պատասխանում է այդ վրդովմունքին ու ցասմանը: Եթե կարճ ձեւակերպենք իշխանության պատասխանը սգակիրներին՝ այն է՝ ձեր զահլան չունենք, բավական է սգաք, կյանքը շարունակվում է ու պետք է ապրել, ոչ թե ամբողջ կյանքներս սգանք:

«Մենք չպետք է սգանք մեր զինվորների մահը, մենք պետք է ափսոսանք մեր զինվորների մահը, բայց դրան էլ դեռ պետք է հասնենք։ Մենք դրան դեռ չենք հասել։ Եթե հասած լինեինք այդ մակարդակին, որ պետք է ափսոսանք մեր զինվորների կորուստը, դա արդեն ուրիշ իրավիճակ կլիներ, իսկ այսօր չեմ ասում, որ դա վիրավորական կլինի, բայց, բոլոր դեպքերում, կարող են նաև գտնվել մարդիկ՝ զոհվածների հարազատների մեջ, որոնք կհաստատեն, որ իրենց հարազատը, իրենց եղբայրը, իրենց որդին զոհվել է հանուն այսօրվա, որ հայ ժողովուրդը կարողանա իրեն լավ զգալ՝ բոլոր առումներով»,- ասել է Քաղպայմանագրի պատգամավորը՝ ընդգծելով, որ առանց վիճարկելու է պետք նշել անկախության 30-ամյակը։
Աղազարյանը վստահեցրել է, որ ինքը «գրեթե» խուսափել է այս մեկ տարվա ընթացքում մասնակցել միջոցառումների, որոնք զվարճանքի էլեմենտներ են պարունակել, որովհետև տրամադրություն չկա, բայց հարցը դիտարկել է նաև այլ տեսանկյունից։

Հովիկ Աղազարյանի սկանդալային հայտարարություն սոսկ սեփական տեսակետ ընդունելն այնքան էլ ճիշտ չէ, անցնող երեք տարիները ցույց են տվել, որ այս մարդն իշխանության այսպես կոչված ներքին ձայնն է, նա հանրության սեփականություն է դարձնում իշխանական ներքին խոհանոցը, տրամադրությունները, ներքին քննարկումները, մի բան, որ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ, գուցե ոմանք լուրջ չեն ընդունում, ծաղրում են այս մարդու հայտարարությունները, բայց նա ըստ էության իշխանության ներքին խոսափողն է, այն ինչ չեն կարողանում սեփական բերանով հայտնել, անում են հովիկաղազարյանների միջոցով:

Անթիվ, անհամար են նրա անհեթեթություն թվացող մտքրեն ու հայտարարությունները: Բայց Հովիկ Աղազարյանը ապուշ չէ, նա եւ իշխանության այլ հովիկաղազարյաններ իրականության մեջ բացում են «Օվերտոնի պատուհաններ»։ Իրենք հնչեցնում են առաջին հայացքից աբսուրդային թվացող գաղափարներ, բայց այդ գաղափարները հնչեցնելու ամողջ իմաստն այդ գաղափարները հնչեցնելն է, հասարակությանը դրանց հարմարեցնելը

Բոլորովին վերջերս էլ նա թուրքերի հետ բարեկամություն էր քարոզում, իսկ ավելի վաղ ասում, որ մենք չենք պարտվել, պարզապես պատերազմը մեզ համար անհաջող ավարտ է ունեցել, հետո էլ հայտարարեց, որ Քելբաջարը հայկական չէ: Կյանքը ցույց տվեց, որ այն, ինչի մասին բարձրաձայնել է Աղազարյանը, հետագայում իշխանությունը հանրության համար սովորական բան է դարձրել, ընդամենը վերջերս Փաշինյանն էր Շուռնուխի ու Որոտանի մասին ադրբեջանական անվանումով խոսում:
Այնպես որ վերջին հայտարարությունն այն մասին է, որ ժողովուրդ, վերջացրեք ձեր լացուկոծը, կյանքը շարունակվում է…Իսկ մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ…

Անի Սահակյան

դիտվել է 1703 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am