Ահաբեկված ահաբեկիչները

Ինչպես ակնկալվում էր, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում Տիմ ընտրությունները վերածելու է պատերազմի, իր ողջ արսենալն է հանելու քաղաքական հակառակորդների նկատմամբ , քանի որ չունի իրական հանրային աջակցություն:
Եթե ունենար, դեռ ամիսներ առաջ արշավ չէր իրականացնի Գորիսի ըմբոստ համայնքապետերի նկատմամբ, նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր չէր հարուցի, իսկ այսօր չէր կալանավորի:
Փաշինյանը մատնում է, որ խորհրդարանական ընտրություններին իրեն հաջողվեց տոկոսներ խփել բանակի միջոցով, զինվորներին քվեարկության բերեցին Սյունիքի համայնքներում, գործի դրեցին վարչական լծակները, մինչդեռ Տիմ ընտրություններին առաջադրված թեկնածուները մնալու են սյունեցիների հետ դեմ հանդիման: Առաջիկա
ամիսներին է վճռվելու Սյունիքի ճակատագիրը, Նիկոլ Փաշինյանը չպետք է թույլ տա դիմադրություն իր հակապետական ծրագրերին, չպետք է կամային համայնքապետեր ընտրվեն:
Հենց այդ պատճառով իշխանությունն առաջիկա երկու ամիսները Սյունիքում վախի մթնոլորտ է ձեւավորելու, թեկուզ ահաբեկելու ճանապարհով լռեցնելու է մրցակիցներին: Արդեն առաջին քայլերն արվում են:

Tert.am-ի հետ հետ զրույցում իրավապաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել է, որ 11 գորիսեցիների մեղադրանք է առաջադրվել:
«Մեղադրում են վարչապետի մեքենային իբրև թե ձվով հարվածելու մեջ։ Զրահապատ մեքենային իբր ձվով հարվածել են և 24 մլն դրամի վնաս պատճառել։ Այդ մարդիկ ասում են`ձու լինի, երեխաներին կտանք, ուտեն»,- ասել է Մելքոնյանը:
Մելքոնյանը նշեց, որ 11 գորիսեցիների ձերբակալել էին, սակայն դատարանը նրանց ձերբակալությունները ոչ օրինաչափ էր ճանաչել։
«Հիմա որոշել են, որ պետք է մեղադրանք առաջադրեն։ Մեղադրանք առաջադրվածների թվում կան գորիսեցիներ, որոնք անգամ այդ օրը այնտեղ ներկա չեն եղել»,- ասել է պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ խոսքը ամիսներ առաջ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց մարզ ու արժանացավ սյունեցիների համառ դիմադրությանը, սյունյաց ողջյուններ ստացավ, իսկ Գորիսում մի խումբ երիտասարդներ ձվեր նետեցին Փաշինյանի ավտոշարասյան կողմը:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հրապարակային հայտարարեցին, որ այդ բանդան ղեկավարվել է քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից, նա է կազմակերպել Փաշինյանի փառահեղ հյուրընկալությունը: Քրեական գործ հարուցվեց , Առուշանյանը հայտարարեց, որ ինքը որեւէ կապ չունի այդ ամենին, ինքն այդ պահին համայնքապետարանում է եղել, սակայն մասնակիցները գորիսեցիներ են, բնականաբար, ոչ իշխանության համակիրները: ՏԻՄ ընտրություններից առաջ նրանց մեղադրանք է առաջադրվում, արդեն հասկանալի է, թե ինչու:

Անի Սահակյան

դիտվել է 2429 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am