Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան եկել է

 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ բժշկական կազմակերպություններին առաջարկվել է տարվա սկզբին կնքված պայմանագրերի սահմանագիծը չհատել, քանի որ բյուջեի հնարավարությունները սուղ են։

Նրա խոսքով՝ տարվա սկզբին բուժհիմնարկները կնքում են շրջանակային պայմանագրեր, և հստակ ձևակերպվում է, թե տվյալ բժշկական կազմակերպությունն ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի։ «Բժշկական կազմակերպությունները պետք է փորձեն ամեն ինչ անել՝ մնալու այդ շրջանակային պայմանագրային գումարների մեջ, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ բյուջեն սահմանափակ է, և մենք պետք է հստակ ունենանք կանխատեսում և դիսցիպլին՝ բյուջետային միջոցներն իրականացնելու։ Տարվա կեսին, այո, ուղարկվել է գրություն, որ բժշկական կազմակերպությունները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում և դիմելիության հոսքից կախված՝ սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի»,- հայտարարել է նախարարը։

Այսպիսով՝ նա ըստ հաստատել է արդեն օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե առողջապահության ոլորտի պետական պատվերը կրճատվում է, և հիվանդանոցները հրաժարվում են պետպատվերով սպասարկել հիվանդներին։
Եվ սա այն դեպքում, երբ նախարարն ինքն էլ խոստովանել է, որ նկատվում է հիվանդների դիմելիության ու հիվանդացության աճ։ «Սա պայմանավորված է ինչպես COVID-ով, այնպես էլ հետպատերազմական իրավիճակով։ Եվ մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որ այն ուղղությունների, ծառայությունների, ծրագրերի գծով, որոնք իսկապես հիմնավորված ունեն դիմելիության աճ, պետությունն իր պարտավորությունը քաղաքացիների առջև ինչպես այս տարիների ընթացքում կատարել է, այնպես էլ շարունակի կատարել»,- ասել է Ավանեսյանը և շեշտել, որ առողջապահության ծախսային հատվածը պետք է շարունակաբար ավելացնել և ի վերջո գնալ համապարփակ առողջապահության ապահովագրության ճանապարհով։

Այսպիսով՝ նախարարը հակասել է ինքն իրեն․ ինչպե՞ս կարող են բուժհիմնարկները, տարվա սկզբին տրված պետական պատվերի շրջանակում մնալով, ապահովել օրեցօր աճող քովիդով վարակվածների բուժումը։ Ընդհանրապես պետական պատվերով աշխատող բոլոր հիմնարկները տարվա սկզբին որոշակի ծավալով ծառայությունների մատուցման համար կնքում են պայմանագիր, որը հետագայում տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակում վերանայվում է՝ ելնելով փաստացի իրականացրած ծառայությունների ծավալից։ Դեռևս հունիսին հիվանդանոցները հայտարարեցին, որ տարեսկզբին տրված պետպատվերն արդեն սպառված է։ Սրան զուգահեռ՝ առողջապահության նախարարությունն անընդհատ հայտարարում է համավարակի թվերի աճի և քովիդի նոր շտամպի սպասվող ալիքի մասին։ Բացի համավարակից՝ կան այլ հիվանդություններ ևս, որոնց բուժումը ենթադրում է պետական պատվեր, կան սոցիալական խմբեր, որոնց բուժսպասարկումը պետական պատվերի ցանկում է ընդգրկված։ Ստացվում է, որ բուժհիմնարկները ստիպված են մերժել բոլոր դիմողներին, քանի որ պետական պատվերով բուժումների համար բյուջեն չի վճարելու։

Պատճառների մասին նախարարը խոսել է շատ բաց՝ պետական բյուջեում միջոցներ չկան։ Իսկ որտե՞ղ է ներդրումային հեղեղը, որտե՞ղ է տնտեսության աննախադեպ աճը, որի մասին բարձրագոչ ճառեր և ճռճռան գրառումներ են անում Նիկոլ Փաշինյանն ու նրա նշանակած էկոնոմիկայի նախարարը։ Փաստորեն, ներդրումները հորդում են, իսկ բյուջեում առողջապահության պետական պատվերի համար փող չկա։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագայի մասին։

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2197 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am