Պետական գանձարանը դատարկ է

 Հայփոստը սեպտեմբերի 9-ից՝ ժամը 16:00-ից սկսած, ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից: Այս մասին նշվում է Հայփոստի տարածած հայտարարության մեջ:

«Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հայտարարությունում: Սովորաբար կենսաթոշակներն ու նպաստները վճարվում են մինչև տվյալ ամսվա 5-ը։ Եթե այս անգամ նախարարությունը փոխանցումները չի կատարել, կնշանակի բյուջեում միջոցների անբավարարության խնդիր կա։ Ըստ ամենայնի պետական գանձարանը դատարկ է․ պողպատե մանդատը փաստորեն բավարար չէ տնտեսություն զարգացնելու բյուջետային մուտքեր ապահովելու, թոշակ ու նպաստ վճարելու համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով Հայփոստն ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով։ Նա նաև վստահեցրել է, թե վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերին, իսկ առաջացած խնդիրը տեխնիկական է․ «Ֆինանսավորումը նախատեսված էր, բայց լրացուցիչ բաշխման անհրաժեշտություն է առաջացել, որն իրականացնելու համար մեկ-երկու օր է պահանջվելու»,- ասել է նա։

Ավելի ուշ ֆբ գրառմամբ խնդրին անդրադարձել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը․ «Պետական կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով «Հայփոստը» և բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով: Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում․ հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- գրել է նա։

Նման պատճառաբանությունը չի կարելի լուրջ համարել, քանի որ պետական ֆինանսաների համակարգը վաղուց ավտոմատցված է։ Այսինքն՝ ամեն ամիս նույն մեխանիզմով գումարը ֆինանսների նախարարության գանձապետարանի միասնական հաշվեհամարից փոխանցվում է բանկերին և Հայփոստին՝ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած հայտի։ Առևտրային բանկերն ու Հայփոստն էլ կատարում է թոշակառուների և նպաստառուների վճարումները։ Սեպտեմբեր ամիսը ֆինանսական տարվա սկիզբ չէ, ըստ էության նախորդ ամսվա տվյալները պետք է ավտոմատ ներմուծվեին համակարգ։ Եթե դա անգամ չեն կարողացել անել, կնշանակի գործ ունենք տոտալ բարդակի ու ոչ պրոֆեսիոնալ թիմի հետ։
Բայց եթե հաշվի առնենք, որ պետությունը կրճատում է նաև առողջապահության համակարգի պետական պատվերը, և այդ մասին արդեն հայտարարվել է պաշտոնապես, կնշանակի խնդիրն իսկապես բյուջեի միջոցների հետ է կապված։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3859 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am