ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում «Եվրոպայի խորհրդում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, առևանգում սահմանի միջոցով» թեմայով քննարկումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az-ը: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» գործադիր տնօրեն Էմին Հուսեյնովի խոսքով` քննարկումը հիմնականում ընթացել է Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների շուրջ: «Հիմնականում քննարկվել են քրեակատարողական հիմնարկում բլոգեր Մեհման Գալանդարովի սպանության և Վրաստանում առևանգված, ապա Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի հետ կապված հարցեր»,- ասել է նա: Քննարկմանը մասնակցել են մոտ 20 պատգամավորներ 10 երկրներից: «Հանդիպմանը մասնակցել են 2 պատգամավոր Վրաստանի իշխող կուսակցությունից: Նրանք Աֆղան Մուխտարլըի հետ կատարվածի վերաբերյալ ափսոսանք են հայտնել և տեղեկացրել, որ իրենք կողմ են, որ հետաքննությունը արագ պարզի ողջ ճշմարտությունը»,- ասել է Հուսեյնովը: Ադրբեջանի տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ խոսել է «Ադրբեջանական ժամ» հեռուստածրագրի հիմնադիր Հանիմադ Զահիդը, ով հայտնել է «Ազատություն» և Թուրան թերթերի անձնակազմի նկատմամբ իրականացվող ճնշումների և իր նկատմամբ ծրագրված մահափորձի մասին: Հանդիպմանը վրացական կողմից հանդես է եկել վրացական «Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին, ով նշել է, որ Մուխտարլըի առևանգումը հակասում է Վրաստանի՝ Արևմուտքին ինտեգրվելու գաղափարին: Հուսեյնովի խոսքով` հանդիպման հիմնական նպատակն է եղել ցույց տալ, որ անիմաստ է հանդուրժել ադրբեջանական կառավարության գործողությունները, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական խորհրդում ստանձնած պարտավորությունների շարունակական չկատարումը պետք է հանգեցնի ԵԽ-ի կողմից պատժամիջոցների կիրառման: «Մենք ԵԽԽՎ պատգամավորների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Եվրախորհրդարանը արդեն ընդունել է բանաձև՝ կապված Ադրբեջանում իշխանությունների քննադատների նկատմամբ իրականացվող մարդու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ: Եկել է ժամանակը, որ ԵԽԽՎ-ն նույնպես Ադրբեջանից պահանջի կատարել ստանձնած պարտավորությունները և եթե Ադրբեջանը չկատարի, պետք է մշակվեն պատժամիջոցների մեխանիզմներ, մինչև անգամ քննարկվի այդ երկրին կազմակերպությունից հեռացնելու հարցը»,- հավելել է Հուսեյնովը: Ադրբեջանում ազատ մամուլի, ինչպես նաև իշխանության որդեգրած գիծը քննադատող քաղաքացիների նկատմամբ իրականացվող շարունակական ճշումները դժգոհություններ են առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլ նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և հանրության շրջանում: Ադրբեջանի կառավարությանն ուղղված բազմաթիվ կոչերը վերջ տալու հետապնդումների և ճնշումների քաղաքականությանը արդյունք չեն տալիս և արդեն այդ երկրում խիստ հակաժողովրդավարական իրավիճակը փոքրինչ մեղմելու հույսով արտաքին աշխարը փորձում է դիմել պատժամիջոցների:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am