Մի լպրծուն արձագանք՝ թուրք-իսրայելական արգելված զենքերի, ֆոսֆորային ռումբերի ու ԱԹՍ-ների հասցրած ավերածություններին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Պատերազմի դասերը» վերնագրով: Ծավալուն փաստաթուղթը հեղինակել են Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի երեխաների իրավունքների հարցերով փորձագետ Բիլ վան Էսվելդը և հետխորհրդային տարածքում մարդու իրավունքների հարցերով փորձագետ, Human Rights Watch-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի տեղակալ, լրագրող Տանյա Լոկշինան:

Իրավապաշտպան կառույցը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի թարգմանության, նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրը երեխաներ են զոհվել: Սեպտեմբերի 27-ին Մարտունու շրջանում արկի պայթյունից սպանվել է 9 տարեկան Վիկտորիա Գևորգյանը: Նույն օրն Ադրբեջանի Նաֆթալան քաղաքում արկից զոհվել են 13-ամյա Շահրիյար Գուրբանովը, նրա զարմիկը՝ 14 տարեկան Ֆիդան Գուրբանովան և ընտանիքի երեք այլ անդամներ: Վկայակոչելով տարբեր աղբյուրների հրապարակած փաստաթղթեր, Human Rights Watch-ը նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում սպանվել է ավելի քան 150 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում կա առնվազն 10 ադրբեջանցի երեխա: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները: Մեծ թվով բնակիչների տներ ավերվել են: Թե՛ պատերազմի և թե՛ հետպատերազմյան ընթացքում Human Rights Watch-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, պարզելու, թե արդյոք զինված ուժերը կատարում են միջազգային պատերազմական օրենքներով ստանձնած պարտավորությունները՝ խաղաղ բնակիչներին հարձակումներից պաշտպանելու համար, հարցազրույցներ վարել, ուսումնասիրել լուսանկարներ և տեսանյութեր:

Ըստ պաշտոնական տվյալների՝ վնասվել կամ ավերվել են առնվազն 71 դպրոց հայկական կողմից, այդ թվում՝ երկուսը Հայաստանի տարածքում, և 54 ադրբեջանական դպրոց, մանկապարտեզներ, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և արհեստագործական դպրոցներ:

Human Rights Watch-ի փորձագետները ներկայացնում են, որ հոկտեմբերի 15-ին հարվածի է ենթարկվել և մեծ վնաս է կրել Ղարաբաղի Կարմիր շուկայի միակ դպրոցը, որի շենքն այդ օրերին ծառայել է որպես հոսպիտալ: Հոկտեմբերի 17-ին Սկադ հրթիռը հարվածել է Գյանջային, զոհվել է 21 մարդ: Հոկտեմբերի 23-ին ադրբեջանական հրթիռը հարվածել է Ասկերանի արվեստի և երաժշտության դպրոցին, որի նկուղն օգտագործվել է որպես հոսպիտալ, շենքը սարսափելի վնասներ է կրել:

2020թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորել է մոտ 24 հազար աշակերտ: Նոյեմբերի դրությամբ, այդ դպրոցներից 107-ը, որտեղ գրանցված էր 6834 աշակերտ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այդ տարածքում նախկինում բնակվող հայերը տեղափոխվել են Հայաստան կամ Ղարաբաղում հայերի հսկողության տակ մնացող շրջաններ, որտեղ աշակերտների համար դպրոցներ վերաբացելու հարցում կան մեծ դժվարություններ: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվել են, սակայն որոշ դպրոցներ գործնականում դատարկ մնացին անվտանգության նկատառումներից ելնելով: Վերադարձող անձնակազմը պարզել է, որ շատ դասարաններ թալանվել են: Հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող Մարտունիում, ականանետերից, ինչպես նաև «Գրադ» տեսակի հրթիռներով նոյեմբերի սկզբին հինգ անգամ հրետակոծվել է թիվ 1 դպրոցը: Դեռ նոյեմբերին այդ շենքերում տեղակայված են եղել բանակի ստորաբաժանումներ: Մարտունիում դպրոցը վնասվել էր դեռ առաջին պատերազմում, բայց երկրորդում էլ հարվածի ենթարկվեց: Կարինե Պողոսյանի փոխանցմամբ, հենց զինվորականները դուրս են եկել, դպրոցից կոլեկտիվը սկսել է մաքրել շենքը և ամեն ինչ արվել է ուսումնական աշխատանքը վերսկսելու համար:

Ո՞րն է հետագա ճանապարհը: Human Rights Watch-ի համոզմամբ, մինչ Ադրբեջանը և Հայաստանը դպրոցներ են կառուցում և վերանորոգում, երկու կողմերն էլ պետք պարտավորվեն երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, այս ուսումնական տարում կունենան դպրոցի հասանելիության հնարավորություն: Ամերիկացի ռազմական վերլուծաբաններն ուսումնասիրում են Թուրքիայի և Իսրայելի անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների դերը մարտադաշտում Ադրբեջանի հաջողության հասնելու գործում: Դրանք կործանարար ազդեցություն են գործել կրթությանը վրա: Անօդաչու թռչող սարքերը հարվածել են դպրոցներին և վիրավորել առնվազն մի երեխայի:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը մեկն է այն 111 երկրներից, որոնք հավանություն են տվել Անվտանգ դպրոցների հռչակագրին, որը կարևորում է կրթության պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ: Ըստ Human Rights Watch-ի, Ադրբեջանը պետք է հետաքննի բոլոր այն դեպքերը, երբ իր ուժերը ռազմական թիրախներ են տեղադրել դպրոցների մոտ: Ադրբեջանը նաև պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին: Հակամարտությունը և դրա հետևանքները ցույց են տալիս կրթությունը հարձակումներից պաշտպանելու գլոբալ նորմերի նկատմամբ պարտավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Քաղաքակիրթ աշխարհից անցյալ տարի 44-օրյա պատերազմում թուրք-ադրբեջանական տեռորի գործած ավերածությունները, մարդկային ողբերգություններին, փաստորեն, դեմոկրատիա ու մարդու իրավունքների պաշտպանություն քարոզող կազմակերպություններն այնպիսի «հավասարակշռված» վերլուծություններ են տարածում:

Իսկ թե դաժան պատերազմում ինչպիսի արգելված զենքեր են կիրառվել Լեռնային Ղարաբաղում, դա քաղաքակիրթ աշխարհին չի հետաքրքրում: Չէ՞ որ այս պատերազմը կազմակերպիչն էր նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և իսկ ԵՄ երկրներին շատ լավ հայտնի է, թե ինչ զինտեխնիկա են մատակարարում Թուրքիան ու Իսրայելը Ադրբեջանին: Բայց այս մասին չի կարելի բարձրաձայնել, կարելի է խոսել արդեն հայերին պարտադրված երկրորդ պատերազմի ընթացքի տարբեր դրվագների մասին:

Այստեղ իհարկե, Հայաստանի ապիկար իշխանությունների մեղքն էլ կա, որ միջազգային կառույցներից նման «բալանսավորված» զեկույցներ են հրապարակում, որի արդյունքում ընկալում է ձևավորվում՝ թե պատերազմում երկու կողմն էլ զոհեր են ունեցել, երկու կողմերն էլ մեկը մյուսի նկատմամբ հանցագործություն են իրականացրել:

Իսկ ո՞ւր մնաց Արցախում ազգերի ինքնորոշման դեմ տասնամյակներ պայքարող ժողովրդի ձգտումը արդեն երկրորդ անգամ պատերազմով խեղդելու թուրք-ադրբեջանական տանդեմին համարժեք արձագանքելու հրամայականը:

Միջազգային կառույցները չե՞ն ստանում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ու մյուս իրավապաշտպաններ՝ Արտակ Զեյլնալյանի, Սիրանուշ Սահակյան պատրաստած զեկույցները, որոնցից վերջինը նրանք ներկայացրեցին սեպտեմբերի 8-ին: Այդ զեկույցներն ապացուցում են կազմակերպված հանցագործությունները, որոնք դեռ այսօր շարունակվում են Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների նկատմամբ՝ ահասարսուռ ու դաժան...

Թե՞ քանի որ հայկական կողմում ադրբեջանցի գերիներ չկան՝ արևմտյան կառույցներին ձեռնտու չի խոսել միայն ադրբեջանական կողմից կատարվող դաժանությունների մասին, այդպես «արևմտյան արժեքներով» ինչ-որ «բալանս» կխախտվի՞...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3169 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am