Առողջապահության նախարարն ընդդեմ Փաշինյանի. ում արյունն է ամենակարմիրը

Առողջապահության նախարարության պահանջով արդարադատության նախարարությունը Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի ընդունումից հետո հոկտեմբերի 1-ից աշխատող ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի դեմ պետք է վեց ամիսը մեկ գործատուին պատվաստման վկայական ներկայացնեն կամ 15 օրը մեկ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթղթեր. Խոսքն ինչպես պետական մարմինների աշխատակիցների, հանրային ծառայողների մասին է, այնպես էլ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների։ Հետագայում թերեւս ավելի կպարզեցնեն, թե հատկապես մասնավորի դեպքում ինչ վերահսկողություն է լինելու, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում աշխատակիցը չի կարող ներկայանալ աշխատանքի, բացի այդ՝ նաև գործատուն է որոշ տուգանքների ենթարկվում։

Նման փաստաթղթեր ներկայացնելը չի տարածվում երկրի առաջին դեմքերի, նախարարների, փոխնախարարների, պատգամավորների, համայնքապետերի վրա։ Այս հարցին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում պատասխանելով՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի մեջ չեն կարող մտնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։ Սակայն դա նրանց չի կարող ամբողջությամբ դուրս թողնել կարգավորման շրջանակից։ Նույն տրամաբանությամբ՝ մասնավոր հատվածը ևս ունի իր կարգավորման շրջանակը, որով որևէ խտրականության դեպք բացառվում է։ «Նշեմ, որ այս պահին վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ․․․ կարծեմ՝ մենք արդեն 100 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք։ Անգամ գարնանը, երբ մեզ մոտ նոր էին սկսվում պատվաստումները, շատերն առաջինը պատվաստվելու ցանկություն հայտնեցին և պատվաստվեցին»,- ասել է նախարարը՝ հստակեցնելով, որ, օրինակ, վարչության պետերը ենթարկվում են «Հանրային ծառայության մասին» օրենքին։

Միանշանակ է, որ նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, աշխատանքային օրենսգրքին, ինչպես նաև առանձնահատուկ խտրական վերաբերմունք կա, կարևորելով եւ առանձնացնելով բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև համայնքների կողմից ընտրյալերին( ավագյանի, համայնքապետ), պետական ցածր պաշտոններ զբաղեցնող անձանցից։ Առողջապահության նախարարը պետք է որ մի լավ նկատողություն ստանա, կամ առնվազնհեռացվի աշխատանքից Նիկոլ Փաշինյանի սկզբունքները ոտնահարելու, դրանք անտեսելու համար։ Վերջապես 3 միլիոնի մեծ մասը հաստատ չի մոռացել Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա։ Իսկ իրականում նման խտրական վերաբերմունքը առաջին դեպքը չէ, դիմակներ կրելու պարտադրանքը եւս չէր տարածվում այս մարդկանց վրա, նրանց արյունը թերեւս ավելի կարմիր է, քան մեր՝ շարքային հողեղեններինս։ Իրականում Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը լավ են հասկանում, որ պատվաստումների այս իրարանցումը համաշխարհային մեծ բլեֆ է, որից իրենք չնայած չեն ուզում անմասն մնալ, բայց զահլա էլ չունեն այս թատրոնի մասնակիցը դառնալ։

Անի Սահակյան

դիտվել է 2794 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am