Սյունիքը «պատերազմի» է սպասում

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչպես երբեւէ առանձնակի ակտիվություն է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Մոտ 500 համայնքներում, ինչպես հայտնի է, ընտրություններ են սպասվում. նախկինում իշխող ուժը մեղմ ասած անտարբեր էր համայնքային ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը քաղաքական ապագան տեսնում էր դասական քաղաքականության կանոններին հակառակ՝ ոչ թե ներքեւից ձեւավորել կենտրոնական իշխանություն, այլ ճիշտ հակառակը՝ իր սեփական վարկանշով հաղթել համապետական ընտրություններում, իսկ թե ովքեր կկառավարեին ստորին օղակներում, դա իրեն քիչ էր հուզում։ Հայտնի իրադարձություններից հետո թերեւս նա էլ է հասկանում, որ ունի զրո վարկանիշ եւ պետք է գնա նախկինում իր կողմից քննադատված, արատավոր ճանապարհով, ամեն գնով ՔՊ-ականացնում է համայնքապետերի ինստիտուտը ,որպեսզի հարկ եղած դեպքում իշխանական համայնքապետերն իրենց գործը տեսնեն։
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նա նույնիսկ համայնքների խոշորացման հակասահմանադրական նախագիծ է օրակարգ բերել, առանց համայնքապետերի կարծիքը հաշվի առնելու կխոշորացնեն համայնքները, որպեսզի իրենց գործն ավելի հեշտ լինի, եթե պիտի 400 համայնքի համար ղեկավարի թեկնածու փնտրեին, ապա խոշորացման հետեւանքով այդ թիվը մի քանի անգամ կրճատվում է։

Դե իսկ Սյունիքի հարցն այս իշխանության համար կենսական նշանակության հարց է։ Նիկոլ Փաշինյանը կյանքի գնով էլ պետք է տիրանա Սյունիքին, որ իրականություն դարձնի Ալիեւին տված իր խոստումները, բացի Սյունիքի դռները իր բարեկամների առաջ։

Մարզի մի շարք համայնքներում հոկտեմբերի 17-ին եւս ընտրություններ են սպասվում. այդ համայնքներն են՝ Գորիսը,Մեղրին, Տեղը, Տաթեւը։ Երկու օր առաջ Քաղաքացիական պայմանագիրը տեղեկացրեց, որ բոլոր համայնքներում էլ թեկնածու են առաջադրելու։ Իսկ մինչ այդ, հիշեցնենք, կազմակերպված արշավով գլխատեց Սյունիքը, մարզի համայնքապետերից մի քանիսի նկատմամբ քրեական գործ հարուցեց, կալանավորեց։ Սա եւս ապացույց է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում ժողովրդի իշխանությունը, արտահերթ ընտրություններին էլ ոչ թե ժողովուրդն է իրեն ընտրել, այլ վարչական լծակների գործադրմամբ տոկոսներ է խփել, հակառակ պարագայում Սյունիքում նման արշավ չէր իրականացնի, ժամանակավոր պաշտոնակատարներ չէր նշանակի, որ ինչ ուզեն, այն էլ անեն։

Ի դեպ, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ առաջադրվելու է Վահե Հակոբյանի Վերածնվող Հայաստան կուսակցության կողմից։
Տարակուսելի է ընդդիմության պահվածը, թեպետ դեռ ժամանակ կա, սակայն ընդդիմությունը ակտիվություն չի դրսեւորում, այն դեպքում, երբ առնվազն Սյունիքում պետք է պատերազմեր իշխանության հետ։

Անի Սահակյան

դիտվել է 2745 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am