ԱՄՆ-ում հայ տղամարդը ձերբակալվել է 5-ամյա որդուն սպանելու մեղադրանքով
Los Angeles Times-ի փոխանցմամբ, Հարավային Կալիֆորնիայում ավելի քան երկու ամիս ընտանիքի անդամները, կամավորականներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են պատասխանել մեկ հարցի՝ որտեղ է 5-ամյա Արամազդը: Նախորդ շաբաթ Լոս Անջելեսի շրջանի դատախազը սպանության մեղադրանք է ներկայացրել երեխայի հորը՝ ավագ Արամազդ Անդրեասյանին,ով ձերբակալվել է:Լոս Անջելեսի ոստիկանությունը հոր տան մոտակա՝ Հարավային Փասադենայի զբոսայգի է բերել վարժեցված հոտառություն ունեցող շների, սուզորդները զննել են Սանտա Բարբարա շրջանի լիճը: Բացի այդ հայտարարված է, որ ցանկացած մեկը, ով կօգնի գտնել երեխային, կպարգևատրվի 30 հազար ԱՄՆ դոլարով: Որպես երեխայի անհետացման գործում հիմնական կասկածյալ է մնում ավագ Արամազդ Անդրեասյանը: Ոստիկանության քննիչներն արձանագրել են, որ նրա մոտ վերջին շրջանում նկատվել են մտահոգիչ զարգացումներ: Նա փոխել է մազերի գույնը, սափրել է մորուքը ու սկսել ծրագրեր կազմել՝ մեկնելու մի երկիր, որտեղից կարող է խուսափել դեպի ԱՄՆ արտահանձնվելուց: Քննիչները հավատացած են, որ 35-ամյա Անդրեասյանը սպանել է որդուն՝ կնոջ հետ ամուսնալուծության բուռն գործընթացի պատճառով: «Հետաքննիչները հավատացած են, որ սա նախապես ծրագրված գործողություն է եղել»,- ասել է ոստիկանության լեյտենանտ Ջո Մենդոզան:
