«Դրական ազդակներ» Էրդողանից՝ զորավարժություններ Լաչինում

«Հայկական կողմը Թուրքիայի նախագահի հայտարարություններում տեսնում է Հայաստան - Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն», - այսօր կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պաշտոնական Երևանը պատրաստ է նման խոսակցության. - «Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանն արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով»։

Փաշինյանը վերջին շրջանում կառավարության արդեն երկրորդ նիստին է արձագանքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը։ Այսօր, ըստ էության, նա արձագանքեց վերջերս Էրդողանի արած այն հայտարարությանը, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Մինչ այս էլ Փաշինյանը Էրդողանի՝ Հայաստան - Թուրքիա հարաբերություններին առնչվող ավելի վաղ արած հայտարարությունը դրական ազդակ էր համարել. - «Կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար։ Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել»։

Փաշինյանը չգիտի՞, թե հայ-թուրքական հարաբերությունների վրա որքան մեծ է Ադրբեջանի ազդեցությունը, ու որ շատ բան նաև Բաքվի դիրքորոշումից է կախված:

Փաշինյանն ունի՞ երաշխիք, որ Ադրբեջանը կողմ է արտահայտվելու հայ-թուրքական սահմանի բացմանը, օրինակ՝ առանց Բաքվի ներկայացրած պահանջների կատարմանը, որոնք Ալիևը պարբերաբար ուղղում է Հայաստանին...

Եվ առհասարակ, որո՞նք են Փաշինյանի համար Թուրքիայից հնչող «դրական ազդակները»... Այն, որ արդեն Լաչինում՝ Հայաստանին կպած, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություննե՞րն են անցկացվում:

Առհասարակ, Էրդողանին հրապարակային ուղերձներ հղելուց բացի լավ կլիներ Փաշինյանը բաց ասեր, թե ինչ զիջումների դիմաց է Հայաստան-Թուրքիա սահմանը բացվելու, ինչին է ընդհանրապես ինքը պատրաստ:

Այլապես, մի օր կարող ենք արթնանալ, տեսնել հերթական փաստաթուղթն է ստորագրվել ու Հայաստանի առջև ինչ-ինչ պարտավորություններ են դրվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1213 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am