Արտառոց. Երկու մետրանոց երկաթյա ձողը ծակել է շինարար բանվորի գլուխը, եւ նա ողջ է մնացել

Հնդկաստանից 24 տարեկան շինարար բանվորի գլուխը ծակել-անցել է մոտ երկու մետրանոց երկաթյա ձողը: Ձողը ծակել է նրա գանգը եւ ուղեղը, բայց հրաշքով չի վնասել ուղեղի բունը եւ զարկերակները, եւ տղան ողջ է մնացել: Մումբայում հաջողվել է   5-ժամյա վիրահատության միջոցով հանել ձողը: Մուհամեդ Գուդդուն ցեմենտ էր խառնում, երբ մոտակա շենքի չորրորդ հարկից պատահաբար երկաթյա ձող է ընկել, որը խրվել է ուղիղ նրա գլխի մեջ: Ձողը ծակել անցել է գանգը, բայց տղան գիտակցությունը չի կորցրել եւ անմիջապես հասցվել է հիվանդանոց, տեղեկացնում է    The Daily Mirror-ը: Ձողը գլխից հանելու վիրահատական գործողությունը հինգ ժամ է տեւել: Այժմ տղամարդու կյանքին ոչինչ չի սպառնում, եւ  նրա վիճակը լավանում է: Ճիշտ է, առայժմ նրա մարմնի ձախ հատվածը կաթավածահար է, բայց բժիշկները պնդում են, որ մի քանի ամսից շարժողական կարողությունները լիովին կվերականգնվեն: Նեյրովիրաբույժ Բատուկ Դիյորան, որն իրականացրել է վիրահատությունը,  «իսկական հրաշք» է կոչել այն փաստը, որ  շինարարը ողջ է մնացել նման վնասվածք ստանալուց հետո: Նրա խոսքով, վիրահատությունը բարդ էր, բայց տղայի բախտը բերել է, որ ձողը չի վնասել նրա զարկերակները, ոչ էլ ուղեղի բունը, հակառակ դեպքում նա գործնականում շանս չէր ունենա: Բժիշկների խոսքով, Մուհամեդը ստիպված կլինի եւս երկու շաբաթ մնալ հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:   NEWS.am Medicine

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am