Ցեղասպանի ուրվականը թաքցնել հնարավոր չէ

Նիկոլ Փաշինյանն ու իր քայլիստ ընկերները որոշել են բոլորիս սեփական արշինով չափել եւ հայտնի կենդանու տեղը դրած ինչ-որ բաներ են մեզ հրամցնում։ Նրանց թվում է, թե հաջողվեց համոզել, որ ունեն 70 տոկոս վստահություն, որ Հայաստանի ընտրողների առնվազն հիսուն տոկոսը ցեղասպան է, Արցախը հանձնող եւ իրենք մաքուրով են այդ ձայները ստացել, հիմա էլ անցել են հանրությանը մոլորեցնելու, թյուրիմացության մեջ գցելու, մանիպուլացնելու հաջորդ փուլին։ Պարզվում է՝ պատերազմից հետո էլ դեռ կան մարդիկ, որոնք հիացած են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարներով եւ կուսակցությանն անդամակցության հայտ են ներկայացնում։ Այս մասին հպարտորեն տարածել էին կուսակցության ՖԲ էջով։

Այն, որ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած իշխանություն տնօրինում է ընտրողների առնվազն 50 տոկոսի քվեին, դրանք մարդիկ են, որոնք այս կամ այն կերպ կախում ունեն իշխանությունից, նույնիսկ ՀՀԿ-ի իշխանության համար խնդիր չի եղել 50 տոկոս ձայնը։ Այնպես որ ընտրությունների արդյունքները դարձնել դրոշակ եւ չագուջային քաղաքականություն վարել, կարող են միայն քաղաքական տհասները։ Նրանք, որոնք հույս ունեն, որ ընտրությունները մաքրել են պատերազմի արյունն իրենց վրայից, որ այլեւս ազատվել են քաղաքական եւ առհասարակ ցանկացած պատասխանատվությունից։

Այս մարդիկ պատմություն չգիտեն, ուստի չեն կարող պատմությունից դասեր քաղել, հասկանալ, որ ցեղասպանները երբ էլ լինի ստանում են իրենց դատաստանը, որ ցեղասպանի ուրվականը հենց իրենց է ողջ կյանքում հետապնդելու, անգամ եթե ամեն օր մի նոր շոու հնարեն աղվանհովսեփյանների, ԱԺ ծեծկռտուքների տեսքով, հնարավոր չի լինելու իրենք իրենց համոզել սեփական ուժի ու վստահության հարցում։ Այս ամենը սոսկ ինքնապաշտպանական բնազդ է,իսկ զուգահեռ իրականությունում հետընտրական ճգնաժամը օրեցօր ավելի է խորանում։ Կա ամենամեծ ընտրազանգվածը՝ 800 հազարը, որը մնաց տանը եւ չքվեարկեց որեւէ ուժի համար կամ դեմ։ Հենց այս ընտրազանգվածից է պետք վախենալ, եթե նույնիսկ համարում են, որ լուծել են խորհրդարանական ընդդիմության հարցերը։

Անի Սահակյան

դիտվել է 1737 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am