Ընդդիմությունն ունի իշխանությանը տապալելու զենքը

Արդեն պարզ է դառնում, որ Արցախը Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար դարձել է «աչքի փուշ», նրանք տանել չեն կարողանում Արցախը, նրա խնդիրները, կարգավիճակը, արցախցիներին եւ առհասարակ ցանկացած բան, որտեղ կա այս բառը։ Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ինչպես երեւում է հետեւողականերոն վերացնում են նաեւ այդ բառի անգամ գործածությունը։ Մենք տեսանք, որ Կառավարության հնգամյա ծրագրից դուրս էր մնացել Արցախի հանրապետություն արտահայտությունը, խորհրդարանի նիստերի մեկնարկին իշխանությունը մերժեց նաեւ Պատիվ ունեմ խմբակցության առաջարկը՝ Արցախի հարցով նոր մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Հակառակ ընդդիմության ջանքերին, որ նման հանձնաժողովի գոյությունը պատերազմից հետո կենսական նշանակություն է, իշխանությունները տապալեցին այդ նախաձեռնությունը։ Նրանց համարընդունելի չէ նաեւ «Հայաստան» դաշինքի ավելի մեղմ առաջարկը, այն է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերակազմավորել՝ դարձնելով Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցով մշտական հանձնաժողով։ Արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունը կմերժի նաեւ այս առաջարկը։

Ինչպես տեսանք ՀՀ պետական բարձրաստիճան այրերից եւ ոչ մեկը ներկա չէր Արցախի անկախության 30-ամյա միջոցառումներին, պատերազմից հետո որեւէ պաշտոնյա չի էլ այցելել Արցախ, փոխարենն այդ օրերին Նիկոլ Փաշինյանն արձակուրդն էր վայելում Սոչիում, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ՝ Հունաստանում էին տժժում։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 6-ին գրել էր, որ նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները։
«Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ամեն օր ուղիղ կեսգիշերին հայկական բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվող ցանկացած հաղորդում ընդհատվում է, հնչում է ՀՀ օրհներգը, և Հայաստանից ու Արցախից գեղեցիկ կադրեր են ցուցադրվում։ Պարզվում է, հեղափոխական իշխանությունները որոշել են «թարմացնել» նաև այդ կադրերը, ու հիմա ահռելի գումարներ են ծախսվում նոր հոլովակներ նկարահանելու համար։ Իսկ բուն նպատակն այն է, որ այլևս Արցախից որևէ կադր չցուցադրվի։
Ո՛չ Շուշիից, ո՛չ Գանձասարից, ո՛չ «Տատի-պապիի» արձանից։ Երևի դա նույնպես նոյեմբերի 9-ի «բանավոր փոխըմբռնումների» շրջանակներում է»,- գրել էր վերլուծաբանը։
Որքան էլ ցավալի է արձանագրել այս իրողությունը,սակայն այն կանաչ լույս է վառում հայրենի ընդդիմության առջեւ, իշխանությանը նոկաուդի ենթարկելու հզոր զենք է տալիս։ Ասենք՝ ընդդիմությունը կարող է օրումեջ նման նախագիծ ներկայացնել, կամ ասենք խորհրդարանի նիստերին գնալ Արցախի դրոշով շապիկներով, կամ էլ հենց դրոշը դնեն իրենց սեղաններին, Նիկոլ Փաշինյանին բացառապես Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել։ Ակնհայտ է, որ Փաշինյանն ու թիմը գենետիկ ատելությամբ են լցված Արցախի նկատմամբ եւ որոշել են բառարաններից եւ երկրագնդի երեսից ջնջել Արցախ բառը։ Եւ ուրեմն ընդդիմությունը պետք է պահը բաց չթողնի եւ նոկաուդի ենթարկի իշխանություններին։

Անի Սահակյան

դիտվել է 4476 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am