Փաշինյանը գիտի գերիներին վերադարձնելու ձեւը, բայց չի անում

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդանավով Բաքվից Երևան է տեղափոխել երկու հայ գերիների: Փոխարենը, Մուրադովն ադրբեջանական կողմին է փոխանցել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ Բաբաևը մտել էր Մարտակերտի տներից մեկը, որտեղ երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ էր պահանջել։
Օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք էր առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Իհարկե, լավ է, որ պատերազմից թեկուզ շուրջ մեկ տարի անց գերիներ են վերադառնում, տա Աստված, որ բոլոր գերիներն օր առաջ տուն վերադառնան, բայց առնվազն խայտառակություն է, որ հայ գերիները փոխանակվում են ընդամենը մի քանի շաբաթ առաջ սահմանը հատած եւ Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցու հետ։ Արդեն մի քանի ամիս է Հայաստանի սահմանները հարյուրավոր, պաշտոնական թվերով՝ անգամ հազարավոր ադրբեջանցիներ են հատել՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի Սեւ լճի տարածքում։ Իշխանությունները հյուրընկալ դիմավորել ու տնավորել են հազարավոր ադրբեջանցիների ու չնայած հորդոր-կոչերի, որ պետք է օր առաջ, ժամ առաջ կամ ոչնչացնել թշնամուն, կամ նվազագույնը գերի վերցնել, իսկ հետո փոխանակել պատերազմի ընթացքում եւ դրանից հետո գերեվարված մեր հայրենակիցների հետ, իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի վայնասուն էր բարձրացնում, թե նոր պատերազմ մի հրահրեք, թե իրենք չեն պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմել։

Իշխանության ասեղն էին թելում նաեւ գերեվարվածների հարազատներն ու ծնողները՝ մեղադրելով բոլոր նրանց, ովքեր իշխանություններին հորդոր-պահանջներ էին ներկայացնում։ Գուցե հիմա նրանք հասկանան ամիսներ առաջ ասվածի ճշմարտությունը, որ հնարավոր էր մեկին երկուսի դիմաց փոխանակել, քանզի ի տարբերություն ՀՀ իշխանությունների, Ադրբեջանում ինչպես տեսնում ենք իրենց քաղաքացու կյանքը թանկ են գնահատում եւ պատրաստ են մեկին բերելու համար երկուսին տալ, մինչդեռ մերոնք պատերազմից հետո ունեն նման հնարավորություն, բայց մատը մատին չեն խփում։

Անի Սահակյան

դիտվել է 724 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am