Նիկոլ Փաշինյանն ինչու թշնամացավ իր երբեմնի բարեկամի հետ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել 190 միլիոն դրամ կաշառք ստանալու, պաշտոնավարելու ժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու, 800 միլիոն դրամ արժեքով գույքի հափշտակության համար:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ մանրամասնելով.«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:
Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար»:

Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը բուռն քննարկումների նյութ է դարձել՝ ինչու հիմա, երբ խոսքը 2014-2013 թվվականների մասին է, ինչու էր 2018-ի հեղափոխությունից հետո նա հանգիստ ու խաղաղ ապրում՝ ի հեճուկս նախկին այլ պաշտոնյաների եւ ինչու հիմա դարձավ Փաշինյանի թշնամին։
Թավշյա իրադարձություններից հետո մենք մի քանի անգամ անդրադարձել ենք Փաշինյան-Հովսեփյան ստվերային համագործակցությանը, գրել, որ
Մարտի 1-ի գործը իր քննության, հսկողության տակ վերցրած այսօր արդեն նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հետ Փաշինյանը թերեւս ընդհանուր գաղտնիքներ ունի եւ դրա համար էլ Հովսեփյանը դարձել էր Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդատուն, ազատ ելումուտ էր անում իրավական կառույցներ, խորհուրդներ տալիս ներկայիս ղեկավարներին, պարբերաբար հայտնվում էր նաեւ հեղափոխական տարբեր իշխանիկների եւ մասնավորապես Տիգրան Ավինյանի կողքին։
Ու չնայած անցած երեք տարում պարբերաբար նաեւ հրապարակային հարցադրումներ էին առաջանում՝ ինչու Նիկոլ Փաշինյանը հրապարակ չի բերում Աղվան Գառնիկիչին, ինչու նա չի հայտնվում Մարտի 1-ի գործով մեղադրայլների կողքին, ի վերջո, Մարտի 1-ի գործը Նիկոլ Փաինյանի համար կենաց-մահու հարց է եւ այս առումով կարելի է բացառել ցանկացած կոմպրոմիս, ցանկացած մեկի հետ: Իսկ Աղվան Հովսեփյանի պատասխանատվության մասին ոչ հեռավոր անցյալում բարձրաձայնում էր նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը պահում-փայփայում էր Գառնիկիչին, ով այս գործով մեծ գաղտնիքների է տիրապետում։ Հենց այս համատեքստում է, որ աղմկահարույց ու անտրամաբանական է դառնում Աղվան Հովսեփյանի ձերբակալումը։ Սա նշանակում է, որ կամ Նիկոլ Փաշինյանին նոր շոու է պետք, որի աղմուկի տակ կխլացնի Հայաստանին սպառնացող իրական մարտահրավերների աղմուկը, ասենք, Սյունիքի հանձնումը, եւ սրա համար էլ նա գնում է ամենաանհավանական քայլերի, կամ էլ Նիկոլ Փաշինյանը վրեժխնդիր է լինում Աղվան Հովսեփյանից, ով պատերազմից հետո տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ եւ ընտրություններին կանգնեց Ռոբերտ Քոչարյանի կողքին

Անի Սահակյան

դիտվել է 3676 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am