Արարատի մարզպետարանն ու Սուրենավանի գյուղապետարանը հերքում են օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը

Արարատի մարզպետարանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, մարզի բուժհաստատությունները հերքում են Սուրենավանում օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ նման դեպի վերաբերյալ ահազանգ չեն ստացել: Օձի խայթոցի հետ կապված դեպք տեղի է ունեցել հունիսի 17-ին, սակայն տվյալ անձը հիվանդանոցում բուժօգնություն է ստացել և չի մահացել: Նման տեղեկատվություն «Արմենպրես»-ին հաղորդեց նաև «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը: «Մեր բժշկական կենտրոնն է սպասարկում Սուրենավանն ու շրջակա համայնքը: Մամուլում տեղեկատվությունը շրջանառվելուց հետո դուրս ենք բերել վերջին օրերի դեպքերի ցանկը, նման դեպք չունենք: Վերջերս մեկ դեպք է եղել օձի խայթոցի հետ կապված, մեզ մոտ բերվել է 24-25 տարեկան կին, ով համապատասխան բուժում է ստացել և դուրս գրվել, նա չի մահացել»,-ասաց Արայիկ Սարդարյանը: Օձը խայթել էր տվյալ կնոջ ձախ ոտքը: Արայիկ Սարդարյանը փոխանցեց, որ ընթացիկ տարում օձի խայթոցի 5 դեպք են ունեցել, տուժած անձինք համապատասխան բուժօգնություն ստացել են և դուրս գրվել, որևէ խնդիր չի եղել: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին ևս տեղեկացրեցին, որ Սուրենավան գյուղի դեպքի մասին, որևէ տեղեկություն չունեն: Նման ահազանգ չի ստացվել: Սուրենավանի դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության մեջ նշվում էր, որ 17-ամյա աղջիկը Արմավիրի մարզից էր: Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ նման դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ չունեն: Արմաշի գյուղապետը, ով դեպքի վերաբերյալ այդ տեղեկատվությունը հաղորդել էր լրատվամիջոցներին, մեզ հետ զրույցում չհաստատեց տեղեկությունը, միայն փոխանցեց. «Այդպես են ասում»: Արարատի մարզպետարանից էլ պատասխանեցին, որ պատասխանատու բոլոր օղակների հետ զրուցելուց հետո պարզ է դարձել, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am