Պողպատե մանդատով հակապետական ծրագիր․ սկսել են գյուղերից


Հայաստանում Կառավարության որոշմամբ մինչ օրս ձևավորել է 54 խոշորացված համայն, որտեղ միավորվել են 400-ից ավելի համայնք։ Չնայած սահմանադրությամբ և օրենքներով նման դեպքերի համար նախատեսված է տեղական հանրաքվեի անցկացում, սակայն խոշորացված համայնքներից ոչ մեկում տեղական հանրաքվե չի անցկացվել ։
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, հայտարարել էր, որ առանց մարդկանց կարծիքը հարցնելու որոշումներ կայացնելը սխալ է:
«Մենք այս պահին համայնքների նոր խոշորացում չենք անի, բայց չենք կարող «զադնի» գնալ, պիտի առաջ գնանք»,- 2018 թվականի օգոստոսի 10-ին, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բերդ քաղաքում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հայտաարրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով համայնքների խոշորացման շուրջ մտահոգությունների մասին հարցին։ Հետագայում, 2020 թվականի փետրվարին, երբ խոշորացման հարցը մտել էր կառավարության նիստի օրակարգ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե համայնքի բնակիչների մեծ մասը դեմ է, ապա կառավարությունը խոշորացում չի իրականացնի։
Այժմ հանրային քննարկման է դրված մի նախագիծ, որով նախատեսվում է 189 համայքների միավորման արդյունքում ձևավորել 11 խոշորացված համայնք։ Հանրային քննարկման հարթակում քաղաքացիների 93 տոկոսը դեմ է քվեարկել նախագծին։ Ավելին՝ Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Նոր Հաճն համայնքների ղեկավարները դիմել էին ՍԴ՝ պնդելով, որ իրենք պետք է ունենան «համայնքները միավորելու կամ բաժանելու հարցով տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք։

ՍԴ-ն բավարարել էր նրանց հայցը, սակայն Կառավարությունը շարունակում է առանց հանրաքվեի միավորել համայնքները, անգամ այնպիսի համայքներ, որոնք վերջին 3 – 5 տարիներին մի անգամ արդեն իսկ խոշորոցվել են։

Այս աշնանը՝ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին, անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, քանի որ համայնքների մի մասում լրացել են և՛ ավագանու, և՛ համայնքի ղեկավարի լիազորությունները, իսկ որոշ համայնքներում Կառավարությունը նշանակել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ։
ԿԸՀ-ն հերթական նիստում որոշում է կայացրել ՏԻՄ ընտրությունների անցկացման օր նշանակել նաև դեկտեմբերի 5-ը, որպեսզի Կառավարությունը կարողանա ավարտին հասցնել համայնքների խոշորացման ծրագիրը։
Խոշորացումից հետո 4000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով՝ բնակիչները կընտրեն ավագանու կազմը, որն էլ կնշանակի համայնքի ղեկավարին։ Տեղական հանրաքվեի մասին ոչ մի խոսք չկա։
Ուշագրավն այստեղ վարչապետի դիրքրոշման կտրուկ փոփոխությունն է ։ Նախ մարդկանց խաբեցին, թե առանց իրենց կարծիքն հարցնելու նման որոշումներ չեն կայացվի, ավելին անգամ խոստացան, որ եթե մեծ մասը դեմ լինեն, միավորում չի լինի։ Բայց անում են ճիշտ հակառակը, այն դեպքում երբ չկա, չի արվել որևէ վերլուծություն, թե ինչ եեն շահել արդեն միավորված համայնքները խոշորացումից հետո։ Հայտնի չէ նաև, թե ի՞նչ է շահել պետությունը միավորման արդյունքում։ Խոշորացմանը դեմ են համայնքները, բայց պողպատե մանդատ ստացած Նիկոլ Փաշինյանը թքած ունի դրա վրա։ Մինչդեռ հատկապես սահմանամերձ գյուղերում համայնքների խոշորացումը վտանգավոր, հակապետական ծրագիր է՝ անվտանգության տեսանկյունից խիստ ռիսկային։ Հիմնավորումը, թե այդ կերպ պետությունը ֆինանսների տնտեսում է կատարում կրճատվող համայնքային իշխանավորների հաշվին, ուղղակի անհեթեթ է։ Սահմանամերձ համայնքի գյուղապետը նաև գյուղի անվտանգության երաշխավորն ու ինքնապաշտպանության կազմակերպիչն է։ Հետևաբար, պետք է հետևություն անել, թե իրականում ինչ խնդիր է լուծվում սահմանամերձ գյուղերին զրկելով համայնքապետերից։ Ինչ վերաբերում է տնտեսումներին, ապա գյուղապետերին կարելի է հանգիստ թողնել ու շտապ վերանայել Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ճոխ պրեմիաները։ Նրանք դրան արժանի չեն, իսկ գյուղապետերը տեղում գործ են անում։
Հայկ Դավթյան

դիտվել է 2438 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am