Վերմիշյանի գործով պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ (video)
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդել էր կալանավորումը փոխել գրավով: Միջնորդությունը մերժվեց: Վահագն Վերմիշյանը կմնա կալանավորված:
