Պատերազմը չդադարեցրած այդ մեկ անձը պետք է կրի քրեական պատասխանատվություն. Ղազինյան (video)
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության կողմից նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ առնվազն հոկտեմբերի 19-ից հետո պատերազմը պետք է կանգնեցվեր, նույնիսկ՝ դրանից առաջ, երբ իշխող ուժի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը նրան հիշեցրեց ֆեյսբուքյան հին գրառումներից մեկը, թե «սերիական մարդասպանները միշտ այցելում են իրենց զոհերի գերեզմաններին, սենց վիժվածք աշխարհը չի ծնել»:
