Ալիևի կապրիզները. Մոսկվան ծանր բեռի տակ է, կարող է սայթաքել

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ այդ երկրի միասնական գնումների կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրն օգտագործելու համար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան: «Հարկ է նշել, որ այդ հարցի հետ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անհապաղ բողոք է հայտնել ռուսական կողմին դիվանագիտական խողովակներով: Հակառակ կողմին ի գիտություն է հասցվել, որ նման սխալ տեղեկությունը չի բխում երկու երկրների բարեկամական հարաբերությունների և համագործակցության ոգուց: Հակառակ կողմը, իր հերթին, նշել է, որ դա տեխնիկական սխալ է, և ընդգծել, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն հեռացնելու համար, ինչպես նաև ապագայում այդպիսի հարցերում ավելի ուշադիր կլինեն»,- ասել է Լեյլա Աբդուլլաևան:

«Տեխնիկական սխալն», իհարկե, ռուսական կողմը կուղղի: Սակայն, ապշեցուցիչն այն է, թե ինչ ցինիզմով և լկտիությամբ է իրեն դրսևորում ադրբեջանական կողմը՝ բոլոր առումներով, Հայաստանի ուղղված պահանջներով, վերջացրած՝ հատկապես նաև ԼՂ-ում առաքելություն իրականացնող Ռուսաստանի նկատմամբ:

Ռուսներին ԼՂ-ից վաղ, թե ուշ քշելու ենք՝ սկզբունքի իրականացման ճանապարհին Բաքուն որևէ առիթ բաց չի թողնում: Թե սահմանային լարվածությունը, թե պարբերաբար ռուսական կողմի այս, կամ այն հայտարարությունը պարարտ հող է ստեղծելու, որպեսզի Բաքուն անմիջապես առաջ քաշի ԼՂ-ից ռուս խաղաղապահներին դուրս քշելու պահանջը:
Իրականում, դրանով է պայմանավորված Մոսկվայից երբեմն-երբեմն Բաքվի պահանջներին համահունչ դիրքորոշումների կրկնությունը:

Վերջերս, մենք նկատում ենք, որ Մոսկվան սկսել է խուսափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման վերաբերյալ հայտարարություններից: Սա ևս մի փաստ է, որը ապացուցում է, որ Մոսկվան չի ցանկանում զայրացնել Ադրբեջանի իշխանություններին:

Վերջերս, հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երևակայության արդյունք» որակեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի:

Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա առիթով հնչեցրած շնորհավորական ուղերձում Փաշինյանն ասել էր, որ Մինսկի գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ Հայաստանը, որ «անհիմն տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ, շարունակում է պատմական փաստերի կեղծումը և կոպտորեն խախտում միջազգային իրավունքի նորմերը»: «Հայ պաշտոնյաները կարող են որքան ուզում են կեղծել պատմական փաստերը և իրավունքը, բայց դա փաստերը չի փոխի: Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, նրա՝ միջազգայնորեն ընդունված տարածքների անբաժան մասը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսական կողմը, թերևս, նախընտրի ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման հարցում առանձին հանդես չգալ, նախապատվություն տալով, որպեսի ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ ուղղությամբ աշխատի:

Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը վերջերս Բաքվում էր, իսկ առաջիկայում նա կայցելի Հայաստան: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտնեց. «Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Խովաևը իրականացնում է տարածաշրջանային այց, նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում Երևանի հետ համանման շփումներն են»: Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան սատարում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը՝ համաձայն ունեցած մանդատի: Նրա խոսքով՝ եռյակը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծմանը, ինչից հետո հնարավոր կլինի անցում կատարել քաղաքական թեմաների:

Ըստ Զախարովայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում. «Դրանք նաև կենտրոնական թեմաներ են Բաքվի ու Երևանի քաղաքականության համար, այդ թվում բարձր մակարդակով: Մեր ջանքերը կենտրոնացված են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վրա»: Ըստ Զախարովայի՝ առաջնահերթություն է մնում Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Մոսկվան մի կողմից փորձում է մնալ որպես անկողմնակալ խաղաղապահ, մյուս կողմից՝ միջնորդ, որը երկուսի մոտ էլ հարգանք է վայելում, մյուս կողմից ՀՀ ռազմավարական դաշնակից, Ադրբեջանի ռազմավարական գործընկեր ու այս ամենի հետ միասին՝ պետք է ռուսական շահին հավատարիմ մնա:

Համաձայնեք, որ բավական ծանր բեռ է Մոսկվայի «ուսերին», ռուսական կողմն ամեն պահի կարող է սայթաքել և կորցնել հավասարակշռությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3721 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am