Բաքվում գազանային սպանություն է կատարվել
Բաքվի իրավապահ մարմինները պարզում են գազանային սպանության հանգամանքները: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով սպանվածը ոմն Ֆարիդ Աբբասով է: Աբբասովը դին՝ մեջքի հետեւում կապած ձեռքերով ու ոտքերով, հայտնաբերվել է վարձակալած բնակարանում: Քրեագետները զոհի գլխի վրա բաց վերք են գտել՝ ենթադրվում է, որ հարվածը բութ առարկայով է հասցվել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ երիտասարդը ոչ մի տեղ չէր աշխատում ու հաշվառված էր հոգենեվրոլոգիական դիսպանսերում:
