Հաշմանդամ չի ճանաչվել դիմած քաղաքացիներից յուրաքանչյուր 5-րդը. ՀՔԱՎԳ

Ամիսներ առաջ զանգվածային լրատվության միջոցներով հաշմանդամություն ունեցող անձինք ահազանգեցին, որ բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել կամ ստացել են հաշմանդամության ավելի ցածր կարգ՝ չնայած նրան, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա հաշմանդամության կարգ է սահմանվել, չեն վերացել, առողջության դրական տեղաշարժ ևս չի գրանցվել: Այդ խնդրով մի շարք քաղաքացիներ նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էին դիմել: Կազմակերպությունը համապատասխան հարցումներ էր ուղարկել, աջակցել ԲՍՓՀ որոշումների՝ վերադասության և դատական կարգով բողոքարկման հարցում: Հաշվի առնելով ահազանգերի մեծ թիվը՝ 2017 թ. մայիսի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև տեղեկատվության հարցում էր ուղարկել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 2017 թ. 1-ին հնգամսյակում հաշմանդամության կարգ ստանալու հարցով դիմած անձանց, հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ ճանաչված, վերափորձաքննություն անցած և դրա արդյունքում հաշմանդամ ճանաչված անձանց թվի վերաբերյալ: Կազմակերպությունը տեղեկատվություն էր հայցել նաև բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձին հաշմանդամ չճանաչելու հիմքերի վերաբերյալ: Վերլուծելով Նախարարության՝ 2017 թ. հունիսի 5-ի պատասխանով ներկայացված թվական տվյալները՝ հետաքրքիր օրինաչափություն ենք բացահայտում. նշված ժամանակահատվածում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել դիմած քաղաքացիներից յուրաքանչյուր 5-րդը: Ընդ որում՝  օրինաչափությունը պահպանվում է նաև՝ ըստ հերթական վերափորձաքննության դիմած և առաջին անգամ դիմած քաղաքացիների թվի: Այսպես՝ 2017 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ը, համաձայն Նախարարության տրամադրած պատասխանի, հաշմանդամության սահմանման համար դիմած և վերափորձաքննված անձանց ընդհանուր թիվը 24.593 է, որից 4826-ը հաշմանդամության կարգ չեն ստացել: Համապատասխանաբար՝ հերթական փորձաքննության դիմած 19.187 անձանցից հաշմանդամ չի ճանաչվել 3454 անձ, իսկ առաջին անգամ դիմած 5406 անձանցից՝ 1114-ը: Ընդ որում՝ հաշմանդամ չճանաչված անձանց գերակշիռ մասը՝ 3305 անձ, նախկինում ընգրկված է եղել հաշմանդամության երրորդ խմբում: Ամբողջական հոդվածը՝ այստեղ

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am