Պուտինը Փաշինյան-Էրդողան հանդիպում էլ կկազմակերպի՞

«Մոսկվան հետագայում ևս պատրաստ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմանը», - երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արձանագրեցինք վերջերս Երևանի և Անկարայի միջև տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը, արձանագրեցինք այն առումով, որ նկատել ենք դրանք և ի գիտություն ընդունել», -հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։ «Մենք այժմ էլ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցման գործընթացին, որ հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա», - նշել է Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու դիրքերից, բերել է ապացույց, որ 2009-ին Մոսկվան արդյունավետ աջակցել է առանց նախապայմանի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին և դրական դերակատարություն է ունեցել ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման գործում: Ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս նա, սակայն, հստակ չի պատասխանել, թե արդյոք այդ հարաբերությունների կարգավորումը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, պարզապես նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի կատարումը կնպաստեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարեկեցությանը։
Բացի այդ, Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան կողմ է վեց երկրների հարթակին, որը նախաձեռնել է Թուրքիան: Խոսքը տարածաշրջանի վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հնարավոր համագործակցության մասին է։

Զախարովան նաև խոսել է նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից` նշելով, թե Մոսկվան ողջունում է համանախագահների գործունեության ակտիվացումը վերջին շրջանում և համարում է, որ համանախագահները պետք է հաշվի առնեն տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը և առաջին հերթին զբաղվեն հումանիտար հարցերով, ինչից հետո հնարավոր կլինի անցնել քաղաքական կարգավորմանը։

Նկատենք, որ վերջին օրերին պաշտոնական Երևանը և Անկարան հեռակա երկխոսություն սկսեցին հարաբերությունները կարգավորելու հնարավորության շուրջ: Օգոստոսի 27-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության թեմային անդրադառնալիս ասել էր, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, և պաշտոնական Երևանն այդ ազդակների կպատասխանի: Դրական ազդակները, հավանաբար, Թուրքիայի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունն էր, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա:

Դրանից երկու օր անց` անցած կիրակի Թուրքիայի նախագահը նորից անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը` ասելով, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։

Հիմա Մոսկվան հրապարակավ ողջունեց պաշտոնական Երևանից և Անկարայից եկող դրական ազդակները և առաջարկում հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացայի աշխատանքները` տարածաշրջանում կայունություն հաստատելու համար:

Հայաստանի իշխանությունը մի կողմից խոսում է Անկարայի հետ հարաբերություններում նոր էջ սկսելու հնարավորության մասին, մյուս կողմից հայտարարում, թե հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի աշխատանքները սկսելու մասին այս պահին դեռ չի կարելի խոսել, քանի դեռ մայիսի 12-ից ադրբեջանական ստորաբաժանումները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում են:

Հիմա ի՞նչ, իբր Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվեց, մնաց` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվե՞ն: Ռուսաստանն էլ արագ արձագանքում է, թե պատրաստ ենք այստեղ էլ միջնորդ լինել: Բայց կարծես Անկարան նախընտրում է առանձին Փաշինյանին պայմաններ թելադրել:

Թե՞ Պուտինը մտադիր է Փաշինյան-Էրդողան հանդիպում կազմակերպել ռուսական հովանու ներքո...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2799 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am