Ալ. Իսկանդարյան. «Ժառանգության» թավշյա հեղափոխությունը դժվար «կվաճառվի»
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Փաստ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են «թավշյա հեղափոխություն իրականացնել», նշել է, որ Հայաստանում նման գործելաոճը վաղուց քաղաքական ավանդույթ է դարձել, որի նպատակը հասարակության դժգոհ մասսային իրենց կողմը գրավելն է։ «Միշտ ինչ-որ մեկը հեղափոխություն է խոստանում, բայց Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, ով լրջորեն կհավատա, որ Հայաստանում հեղափոխություն կիրականացվի», - նշել է Իսկանդարյանը։ Իսկանդարյանի կարծիքով՝ «նման տիպի քաղաքական «ապրանքն» այլևս «շուկայում» պահանաջարկ չունի։ Այն առավել դժվար «կվաճառվի» այնպիսի քաղաքական ուժի կողմից, ում չի հաջողվել անգամ խորհրդարան անցնելու տոկոսային շեմը հաղթահարել»։
