«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաները, հնարավոր է, միացվեն
ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը երեկվանից այլևս Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի տնօրենը չէ: «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչն է տնօրենի պաշտոնից ազատման պատճառը, Սամվել Թորոսյանը պատասխանել է. «70 տարեկան եմ, բա ինչ անեմ: Թող երիտասարդները շարունակեն: Ոչ մի խնդիր չկա: Նորմալ գործընթաց է»: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է նաև, որ Թորոսյանին փոխարինելու է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Թերթը նշել է, որ Միրիջանյանն այժմ «Նորք» հոգեբուժական կլինիկայի տնօրենն է: «Ի դեպ, այս ընթացքում Առողջապահության նախարարությունում քննարկվում է նաև հոգեբուժական կլինիկաները իրար միացնելու հարցը: Ենթադրվում է, որ «Նուբարաշենի» և «Նորք» հոգեբուժական կլինիկաները առաջիկայում կմիանան»,-հավելել է թերթը:
