Ընդդիմությանը փորձում են լռեցնել՝ հարազատների դեմ գործեր հարուցելով (video)
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի փաստաբան Տիգրան Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին։
Նա հիշեցրեց, որ դեռևս հունիսի 19-ին քրեական գործ էր հարուցվել, թե իբր Ա. Մկրտչյանի կողմից ընտրողների ազատ կամարտահայտության նկատմամբ ճնշումներ են գործադրվել։
