Դիպուկահարները ԱԺ-ում, երբեմն զենքը հանրությանն էին ուղղում, երբ Փաշինյանն էր գալիս. լրագրող (video)
Պարզվում է՝ մեզ համար բազմաթիվ ականներ են տեղադրված, որոնց մասին մենք՝ լրագրողներս, տեղյակ չէինք, պարզվում է, որ դեռ նորերը պետք է տեղադրվեն: Մենք պետք է պատրաստ լինենք որոշակի առումով նաև ինքնապաշտպանության: Այս մասին «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց Tert.am կայքի լրագրող Անի Գևորգյանը:
«Օգոստոս ամսից սկսած՝ խորհրդարանում մենք չենք կարողանում նորմալ աշխատել, հարցազրույցների ժամանակ մեզ կարող են հետևել, հորդորել չմոտենալ այս կամ այն պատգամավորին: Ամեն վայրկյան փորձում են միջամտել և խոչընդոտել մեր աշխատանքին: Շատ հաճախ դա փորձում են անել նաև հոգեբանական ճնշում գործադրելով: Մեզ փորձում են համոզել, որ մենք ոչ թե լրագրող ենք, այլ քաղաքական գործիչ»,- ասաց լրագրողը:
