Ազատ խոսքն առաջիկայում կհռչակվի դասակարգային թշնամի․ Սաթիկ Սեյրանյան (video)
«Տևական ժամանակ է՝ մամուլի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվում է բացահայտ և քողարկված քաղաքականություն»,- այսօր Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած՝ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները, նրանց սպասարկող շրջանակներն արդեն առանց ավելորդ ձևականությունների թիրախավորում են լրագրողներին, և իշխանությունները մամուլը վաղուց բաժանել են յուրայինների և օտարների․
