ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրման խստացումը կանդրադառնա նաև Հայաստանի վրա. tert.am
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմողների համար նոր հարցաթերթը, որը ներառում է մի շարք նոր կետեր: ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ խստացման կարգն ազդում է նաև ՀՀ-ի վրա: «Նախագահ Թրամփի 2017թ. մարտի 6-ի մուտքի արտոնագրերի դիմումների քննության և ստուգման բարելավման մասին շրջաբերական գրության հիման ԱՄՆ պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում մուտքի արտոնագրի դիմում ներկայացնող անձանցից սկսել է պահանջել հավելյալ տեղեկատվություն այն դեպքերում, երբ հյուպատոսական պաշտոնյան տվյալ անձի ինքնությունը հաստատելու կամ ազգային անվտանգության հարցերի շուրջ ավելի խիստ ստուգում անցկացնելու նպատակով անհրաժեշտ է համարում նման տեղեկատվության տրամադրումը»: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
