Իմանալ, թե հասկանալ․ Հայաստանի կրթական համակարգը՝ փող, փող, փող...

Առաջ, երբ չկար համացանց, գիտելիքը նույնականացվում էր կուտակած ինֆարմացիայի հետ: Որքան շատ գիրք եք կարդացել և որքան լավ հիշողություն ունեք, այնքանով համարվում էիք լավ մասնագետ: Ինֆորմացիան ինքնին արժեք էր համարվում և քննությունների ժամանակ ստուգվում էին գիտելիքները` այսինքն, ինֆորմացիայի պաշարը և, բնականաբար, գնահատվում էր ունեցած ինֆորմացիայի ծավալը: Հիմա աշխարհը փոխվել է: Մեր հիշողությանը փոխարինում է համակարգիչը, կամ ավելի ճիշտ` համացանցը: Ցանկացած ինֆորմացիա կարելի է վայրկյանների ընթացքում համացանցում գտնել: Հիմա արժեքը ոչ թե ԻՄԱՆԱԼՆ է, այլ ՀԱՍԿԱՆԱԼԸ: Հասկանալու դեպքում կարող եք համացանցում որոնել այն ինֆորմացիան, որը ձեզ պետք է և նաև կարողանալ զատել պետքական և անպետք ինֆորմացիան: Դա է այժմ կարևորը: Այժմ կրթության իմաստը հասկանալն է, այլ ոչ թե հիշելը: Իսկ ինչու է դպրոցական քննություններում շեշտը դրվել իմանալու, այլ ոչ թե հասկանալու վրա: Որովհետև մարդիկ փող են աշխատում և դա իրենից մի մեծ ու անիմաստ ինդուստրիա է ներկայացնում: Միայն Հայոց լեզվի քննությունների հարցերը նայելու դեպքում պարզ է դառնում անիմաստ ու խրթին բառակույտերը անգիր անելու անհրաժեշտությունը: Վերջերս այդ բառերի կույտով փորձում էի ստուգել իմ գիտելիքները, պարզվեց, որ անհույս անգրագետ եմ` բառերի մեծ մասն առաջին անգամ էի լսում և ցանկության դեպքում էլ չէի կարող այդքանը անգիր հիշել: Եթե պատգամավորներից ու նախարարներից քննություն վերցնենք, ապա վստահ եմ՝ նրանցից ոչ մեկը 10 (20-ից) չի ստանա: Օրինակ, կարելի է Կրթության նախարարից Հայոց լեզվի քննություն վերցնել, տեսնենք քանի միավոր կհավաքի: Եթե 15 միավորից քիչ հավաքի, պետք է ստիպել, որ այդ հարցաթերթիկներն ուտի և որպես մարդասիրական քայլ կարելի է կետչուպ տալ հարցաթերթիկների հետ: Պատմության հարցերը տարեթվերի ու ամսաթվերի անգիրի վրա է հիմնված, այլ ոչ թե երևույթների տրամաբանությունը հասկանալու: Իմջիայլոց, եթե քննություն վերցնենք այդ հարցաթերթիկները կազմողներից, ապա մեծ հարց է, թե իրենք որքանով են հասկանում պատմության և երևույթների տրամաբանությունը: Վստահ եմ, որ շատ տխուր պատկեր կստանանք: Բայց դա մի կողմ դնենք: Ինչպես նշեցի, հիմքում ՓՈՂՆ է, երեխաներին մասնավոր պարապմունքների համար պետք է ուսուցիչներ վարձել` հիմնական անպետք և հաճախ սխալ ինֆորմացիան անգիր անելու համար, իսկ դա մեծ ստվերային համակարգ է և այդ գումարի մի մասը ծորում է... փորձեք երեք անգամից կռահել դեպի ում գրպանը: Փող-Փող-Փող ... Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am