Հորս քաղաքական բնազդները ֆենոմենալ են. Իվանկա Թրամփ
Հորս քաղաքական բնազդները «ֆենոմենալ են»։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփը։ «Ես ջանում եմ չմիջամտել քաղաքականությանը: Նրա քաղաքական բնազդները ֆենոմենալ են… Ես քաղաքականությունը թողնում եմ այլ մարդկանց և զբաղվում այն հարցերով, որոնք ինձ հատկապես հուզում են»,-ասել է Իվանկան: Այն հարցին, թե Իվանկան ինչպես կգնահատեր իր հորը, նա պատասխանել է, որ ամենաբարձր գնահատականը կնշանակեր նրան: «Հորս շատ հարցերի շուրջ եմ խորհուրդներ տալիս։ Նա հավատում է, որ ես անկեղծորեն իմ կարծիքն եմ հայտնում։ Ես նրան անկեղծ խորհուրդներ եմ տալիս։ Երբեմն մեր կարծիքները համընկնում են, երբեմն՝ ոչ։ Մենք տարբեր մարդիկ ենք, հարցեր կան, որոնց շուրջ մեր կարծիքները տարբերվում են։ Կարծում եմ՝ նորմալ է 100 տոկոսով չհամաձայնել բոլոր հարցերում»,- հայտարարել է Իվանկան։
