Պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախությունը՝ առանց Հայաստանի բարձր ղեկավարության

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նորանկախ Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախության օրվա միջոցառումները կանցկացվեն առանց ՀՀ բարձր ղեկավարության մասնակցության:

Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, ապա հաջորդ օրը՝ անկախության օրվան նվիրված միջոցառում, որին, սակայն, ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, թե տեղեկություններ չունի նշված պաշտոնյաների մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն նշեց, թե հատուկ նիստին, ապա մյուս օրվա միջոցառումներին ներկա են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն մենք տեղեկացանք, որ այդ օրերին Փաշինյանը Հայաստանում չի լինելու. արձակուրդում է Սոչիում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահներից մեկը, պատվիրակության կազմում են հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ:

Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս Արցախ չի մեկնի: Ստացվում է՝ պատմության մեջ առաջին անգամ Արցախն իր անկախության տոնը կնշի առանց ՀՀ բարձր ղեկավարության:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am