«Հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող. Razminfo
Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Kanal24.az կայքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել իր զինծառայողի կորստի մասին: Ըստ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի՝ Բաբաևը ծառայում էր Ադրբեջանի բանակի` Աղդամում տեղակայված 161-րդ զորամասում: Ըստ այլ օգտատերերի՝ Բաբաև Իլքինը ապրում էր Բաքվի Սաբունչու շրջանի Մաշթաղա գյուղաքաղաքում, իսկ ծագումով Ադրբեջանի Լերիկ շրջանից էր: Հուղարկավորվել է Մաշթաղայում: Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 35 մահացած զինծառայողի անուն։
