Փաշինյան-Էրդողան «պասերով». Թուրքիայի պահանջները նույնն են, հայկական օրակարգը թուրքական «ազդակնե՞րն» են

Ընդամենը մի քանի օր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե՝ «Հայաստանը Թուրքիայի կողմից դրական ազդակները կգնահատի, այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանի»։ «Վերադառնալով տարաշքաշրջանային խաղաղության թեմային՝ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», - ասել էր նա։

Այս հայտարարությունից օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը`Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ասել էր, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։ «Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել», - նշել էր Թուրքիայի նախագահը՝ շարունակելով․ - «Մենք արդեն հայտարարել ենք` եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր»։

Պաշտոնական Անկարան բավական արագ արձագանքեց Փաշինյանին: Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա
Թուրքիայի նախագահը նշեց, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Ռեջեփ Էրդողանն այս մասին ասել է այսօր Չեռնոգորիայում, երբ լրագրողը հետաքրքրվել է` ինչպես է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը, թե Երևանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից և համապատասխանաբար կարձագանքի:

Ի պատասխան` Էրդողանը հույս է հայտնել, թե Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար: «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա», - ասել է Էրդողանը:

Նշելով, որ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար, Էրդողանն ասել է. «Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ։ Ժամանակն է կայունությունը և խաղաղությունը դարձնել մշտական, և պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար»:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու պնդել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար: «Ինչպես և համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լավ օգտագործել այս պատմական հնարավորությունը»:

Փորձենք հասկանալ, թե այս ինչ հայ-թուրքական պաշտոնական մակարդակով «սեթևեթանքներ» են:

Ուրեմն, Ադրբեջանը Հայաստանի տարածքների նկատմամբ շարունակում է ոչ միայն պահանջներ ներկայացնել, այլև կոնկրետ սահմանային լարվածությունը շարունակվում է՝ կրակոցներ, վիրավորներ, զոհեր, ավելին՝ Ադրբեջանը համարձակվում է Հայաստանի տարածքում միջպետական ճանապարհներ փակել, ու հանկարծ՝ այս ֆոնին Փաշինյանն ակնարկում է «Թուրքիայի կողմից որոշակի հրապարակային դրական ազդակների» կմասին:

Թվում է, թե Էրդողանն էլ «գնահատում» է Փաշինյանի անկեղծությունը... Սակայն, ոչ, Անկարան շարունակում է նախապայմանների ներկայացումը պաշտոնական Երևանին՝ հրապարակային:

Փաշինյանը սա՞ է համարում «դրական ազդակ» Անկարայի կողմից, երբ ակնհայտ գործ ունենք Էրդողանին կողմից Հայաստանի ուղղությամբ նոր նախապայմանների ներկայացմանը՝ արեք այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում՝ հարաբերությունները կկարգավորենք: Եթե կա մարդ, որը Էրդողանի մտքերում այլ բան է տեսնում, ուրեմն, նա տրամաբանելու խնդիր ունի:

Ի՞նչ է նշանակում՝ «եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր», կամ՝ «միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»:

Այսինքն՝ Հայաստանը թող ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Ալիևի պատկերացրած պահանջներով, Լեռնային Ղարաբաղի կորստով՝ մենք կբացենք Հայաստանի հետ սահմանը:

Սա է Էրդողանն ասում, ու եթե սա է Փաշինյանը «դրական ազդակ» համարում, ուրեմն, պաշտոնական Երևանը գնալու է նոր դավադիր զիջման՝ Անկարայի հանդեպ իր քաղաքականության առումով, մի պետություն, որը 44-օրյա պատերազմում աջակցել է Ադրբեջանին՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելիս: Ու այսքանին գումարած՝ Հայաստանից նոր զիջումներ են ակնկալում՝ Ալիևի մոտեցումների ու պահանջների սահմաններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1989 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am