Խոչընդոտներ չեմ տեսնում Թուրքիային զենք մատակարարելու հարցում.Ռագոզին
Ըստ թուրքական «Sabah» պարբերականի՝ ռուսական « Sputnik» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ Դիմելով Թուրքիայի իշխանություններին՝Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը հայտարարել է, որ այժմ որևէ խոչընդոտ չկա Թուրքիային զենք մատակարարելու հարցում: «Եթե թուրքերն ուզում են, թող գնեն: Գումարը վճարեք և մենք էլ կվաճառենք: Հույները գնում են զենք: Իսկ ռուսական ինքնաթիռները դեռևս օգտագործվում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Աղֆաններն էլ պանաջում են ԱՄՆ-ից, որ վերջինս ռուսական ուղղաթիռներ գնի Աղֆանստանի բանակի համար»,ասել է նա: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել ռւսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ:
