Կարեն Կարապետյանի կոչը պատգամավորներին՝ներկայացնել առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն կառավարության ծրագիրը կյանքի կոչելիս (տեսանյութ)

Կարևոր է ոչ թե մեծ ուշադրություն դարձնել, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, այլ այն, թե ինչ արդյունքներ են արձանագրել այդ միջոցները՝ «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանի ելույթը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման կապակցությամբ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից ելնելով՝ կառավարությունը ձեզ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովը քննարկումների բավական հագեցած ժամանակացույց է նախատեսել, որի ընթացքում, նախ, կներկայացվի այն մակրոմիջավայրը, որտեղ տեղի է ունեցել պետական բյուջեի կատարման գործընթացը, և կմանրամասնվեն հաշվետու տարվա սոցիալական, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և արձանագրված արդյունքները, ինչպես նաև կներկայացվեն ոլորտային ծրագրերի կատարողականի արդյունքները: Ինչպես հայտնի է, կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ: Վերջինս ենթադրում է, որ թե´ բյուջետային ծրագրերը, թե´ դրանց կատարողականները պետք է ներկայացվեն՝ աստիճանաբար ավելի մեծ շեշտադրումներ կատարելով արդյունքային ցուցանիշներին: Այլ կերպ ասած, համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի ոչ թե այն բանին, թե որքան ֆինանսական միջոցներ ենք ծախսել, այլ թե ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների օգտագործմամբ: Հետևաբար, ոլորտային քննարկումների ժամանակ մենք նախատեսում ենք շարունակել ջանքեր գործադրել քննարկումները հենց այս տրամաբանությամբ հնարավորինս բովանդակային դարձնելու ուղղությամբ: 2016 թ. տարեկան տվյալների ամփոփման արդյունքների, հարկաբյուջետային քաղաքականության և դրա շրջանակում կառավարության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնի ֆինանսների նախարարը: Տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016 թ. սկսվել և ներկայում շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտացոլումը գտել են վերջերս հավանության արժանացած կառավարության ծրագրում և առաջիկայում կարտացոլվեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ու պետական բյուջեի նախագծում: Հուսով եմ, որ մեզ սպասվում են կառուցողական քննարկումներ և ձեր կողմից կարվեն կոնստրուկտիվ առաջարկներ, որոնք կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում, ինչն, անկասկած, կնպաստի պետական ֆինանսների առավել արդյունավետ կառավարմանը: Կանխավ շնորհակալ եմ և մաղթում եմ արդյունավետ բյուջետային քննարկումներ:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am