Գյումրու «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցներից տուժածը նախկին պաշտոնյայի որդի է

aravot.am-ը գրում է. երեկ ժամը 23․00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» մանկական սրճարանի դիմաց։ Որովայնի հատվածում հրազենային վիրավորում ստացած 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանին տարել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ մինչև գիշերվա կեսը նրան վիրահատում էին` պայքարելով կյանքի համար։ Նրա վիճակն այս պահին կայուն ծանր է։ Այս մասին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի (լուսանկարում) տեղեկացմամբ էլ, իր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ օրենսգրքի՝34, 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, մանրամասները, մասնակիցների, ականատես-վկաների շրջանակը պարզելու ուղղությամբ։ «Գիտեք, որ ունենք տուժող, որը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ներկայումս վիճակը ծանր լինելու պատճառով ի վիճակի չի եղել ցուցմունքներ տալու։ Այլ տվյալներ այս պահին չեմ կարող հայտնել՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից»,- ասաց դատախազը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ։ Տուժողը՝ Գեորգի Հակոբյանը Շիրակի մարզի վաղամեռիկ պաշտոնյաներից մեկի որդին է, նրա հայրը՝ Հակոբ Հակոբյանն աշխատել է Ախուրյանի իրավապահ համակարգում։ Նրա եղբայրը՝ Հարություն Հակոբյանը ևս ժամանակին հայտնվել էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքապետարանում սպորտ բաժինը գլխավորող Հրաչիկ Խաչատրյանի որդու հետ ունեցած ծեծկռտուքի ու արձակած կրակոցների պատճառով։ Հենց նոր ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ դեպքին մասնակից անձանց շրջանակը ճշտված է, իրականացվում են որոնողական աշխատանքներ, սակայն դեպքի հետ կապված մանրամասներ չհայտնեցին։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am