Գյումրիում քաղաքացին դուրս է եկել ավտոմեքենայից և կացնով հարձակվել իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա (video)

2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 14:30-ին, Գյումրի քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն թվականի օգոստոսի 22-ին «Ազգային արժեք» ակումբի ֆեյսբուքյան էջին իրեն անծանոթ ֆեյսբուքյան օգտատերը վիրավորական արտահայտություններ է կատարել, որի կապակցությամբ ինքը, զանգահարելով վերջինիս, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց հանդիպելու վերաբերյալ: Արդյունքում՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, երբ վերջիններս հանդիպել են, անծանոթ տղամարդը, իջնելով ավտոմեքենայից, կացնով հարվածել է իր ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերոնշյալ վայրում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Գյումրու բնակչին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կացինը ձեռքին հարձակվել է վերջինիս վրա ու փորձել հարվածներ հասցնել նրա գլխին, սակայն խուսափելով այդ հարվածներից, վերջինս փորձել է ձեռքով պահել գլուխը, արդյունքում՝ գլխին ուղղված կացնի հարվածը դիպել է նրա ձեռքին, որի հետևանքով Գյումրու բնակիչը ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույնպես Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1983թ.:

Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ, քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով` դատարանի` օրինականուժիմեջմտածդատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Խայտառակ վիճակ է․ սրանք չեն թողնում՝ թոշակառուն հանգիստ ապրի․ քաղաքացի (video) Լարված իրավիճակ․ հունից դուրս եկած տաքսու վարորդները զգուշացնում են՝ ինչ կտրուկ քայլերի են անցնելու (video) Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կուշտ աչք են»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զատուլինը շատ կարևոր բան ասաց․ Պուտինին ամեն ինչ հայտնի է արդեն․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գոռում եմ, քանի որ համբերությունս հատել է, խաբում են մեզ». վարորդները հունից դուրս եկան (video) Լա՛վ լսեք․ մենք հասնելու ենք այս մարդկանց պահանջին․ Մեսրոպ Մանուկյան (video) Սրանք այնպիսի թալան են անում․․․ ես ձեզ համար բացահայտեմ․ տաքսու վարորդ (video) Բեթար ա լինելու․ եթե մեր պահանջը չարեցիք, 500 ավտոյով քաղաքով կգնանք հրապարակ․ բողոքի ակցիա (video) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է. Ռուբեն Ռուբինյանը հաստատեց․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Արա՛, հերիքա ասես՝ նախկիններ, նախկիննե՛ր․․․ 8 տարիա ի՞նչ ես արել»․ տաքսու վարորդը պոռթկաց (video) «Сердечный привет... », Փաշինյան, բա ո՞ւր ես. բողոքի ակցիա (video) Սուրենյանը զգուշացնում է ուժեղ քամիների հետևանքների մասին Մեզ ոչ մի ոլորտում որպես աշխատուժ չեն դիտարկում․ կին վարորդ (video) «Ալենը, Дождь-ն ու Պուտինի նկատմամբ սերը»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Խարդախ երկիր ա, չպիտի հավատաս նրանց․ քաղաքացի (video) Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը ԵՊՀ ՔՊ–ական անհատ ձեռներեց ռեկտորը  Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում Լուրջ գլխացավանք է լինելու․ Թեհրանի համար անընդունելի իրավիճակ է (video) Դատախազությունը պահանջում է Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ Պատրաստվում են բանակցությունների Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի հետ (video) Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվել է Օրվա կադր․ Սալիկապատված փոս «Ժողովու՛րդ, հենց այդ օրը սխալվելու իրավունք չունենք, թե չէ գիտե՞ք՝ ինչի կանցնի Նիկոլը»․ Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am