Դիմակավորված հարձակում՝ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում.մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված , օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին, մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանում գործող սուպերմարկետներից մեկը և զենքի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել դրամարկղում առկա գումարը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել նրան. ձեռքից վերցրել են ատրճանակը, ձեռնոցը, հանել դիմակը, ինչից հետո նա դիմել է փախուստի: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am