Փաշինյանն ազդակներ ուղարկեց թուրքերին (video)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել:
«Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային, պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք, և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեք»,-ասել է Փաշինյանը:
