Ահաբեկիչ Ալիևն արդեն Հայաստանի անկախության կազմաքանդմամբ է հպարտանում. Խոսե՛ք, ՔՊ-ի «քաջեր»

Կարծում եք 44-օրյա պատերազմի արդյունքում մեր բազմահազար զոհերը, Արցախի 75 տոկոսի կորուստն ու Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման փաստե՞րն են միայն մեր կորուստները...

Ո՛չ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, թե իրենք «ցրել են հայերի մասին բոլոր միֆերը» և որ «միանգամայն անհիմն է Հայաստանն անվանել անկախ երկիր»: «Այսօր Հայաստանն արդեն բացահայտ խոստովանում է, որ չի կարող ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, պաշտպանել իր սահմանները, ապրել իր հաշվին: Այդ պայմաններում անկախության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասել է Ալիևը Արցախյան պատերազմի զոհերի ընտանիքների հետ հանդիպմանը: Ալիևի խոսքով՝ «օկուպացիոն քաղաքականության» հետևանքով «Հայաստանն անվանել անկախ երկիր՝ միանգամայն անհիմն է»: «Քանի որ անկախ պետությանը բնորոշիչների բացարձակ մեծամասնությունը հայկական պետությունը չունի,- ասել է Ալիևը: – Եթե ժամանակին նրանք հետևեին իմ խոսքերին և լքեին մեր հողերը, ապա այսպիսի ողբերգական վիճակում չէին հայտնվի»:

Իհարկե, Ալիևի խոսքում որոշ մտքեր քարոզչական բնույթի են, բայց այդ մտքերը բացահայտում են Բաքվի նպատակները, որոնց հասնելու ճանապարհին նրանք վստահաբար աշխատում են: Որոնք են դրանք՝ Հայոց պետականության կազմաքանդում: Միայն Լեռնային Ղարաբաղը վերադարձնելը չի եղել Ալիևի ծրագիրը, այլև Հայաստան պետության, պետականության վերացումը:

Դա նրանք պատկերացնում են ոչ միայն պատերազմով, այլ խաղաղության պայմաններում, երբ Հայաստանը չունի հզոր բանակ, չունի իր անվտանգությունն ապահովող մարմիններ, ամեն հարցում՝ դիմում է Ռուսաստանի օգնությանը և համարում է, որ Ռուսաստանը պետք է լուծի թե՛ սահմանային խնդիրները, թե Արցախի ու Հայաստանի քաղաքացիների անվտանգության հարցերը:

Իսկ սա ի՞նչ է ապացուցում... Որ Հայաստանը, որպես անկախ սուբյեկտ կամաց-կամաց կորցնում է պետությանը բնորոշ ինստիտուտները:

Հաջորդը միտքը Ալիևի կողմից առավել քան ուշագրավ, դա մի խոստովանություն է, որն ապացուցում է, որ Ադրբեջանը, որը Թուրքիայի միջոցով «վերադարձրեց Լեռնային Ղարաբաղը», իրականում ևս կանգնած է եղել մեծ կորուստների առջև...

Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ էր մոտենում»:

Բոլորի համար էլ պարզ է եղել, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ Թուրքիայի հզոր բանակի աջակցությունն ունեցող Ադրբեջանի համար պատերազմի նման ելք չէր կարող լինել, եթե Անկարան Բաքվի թիկունքին կանգնած չլիներ:

44 օր մեր զինվորները, մեր քաջերը պայքարել են մեր մի կտոր հայրենիքի համար: Սակայն ցավալին այն է, որ այսօր, իբր հարաբերական խաղաղության պայմաններում, նրանց գործը պատվով պահող իշխանություն չկա:

Այսօր մենք ստիպված ենք արդեն Հայաստանի ու Արցախի թշնամի երկրի ղեկավարից լսել Հայաստանի պետականության կորստի մասին բարբաջանքներ, որը վստահաբար, ահաբեկիչ Ալիևն իր «ձեռքբերումն» է համարում:

Իսկ Փաշինյանի իշխանությունը շարունակում  է համոզել մեր հասարակությանը՝ ահաբեկիչ Ալիևի հետ խաղաղ հարևանություն անելու ինչ-որ անհասկանալի «օգուտների» մասին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4564 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am