Արայիկ Խանդոյանն իրազեկված է եղել. ՔԿՀ պարզաբանումը

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի պաշտպանը, զանգվածային լրատվության միջոցներով անդրադառնալով իր պաշտպանյալին պատժախուց տեղափոխելու փաստին, մասնավորապես նշել է, թե «ՔԿՀ-ն Արայիկ Խանդոյանին գումարը որպես արգելված իր լինելու մասին երբևէ չի տեղեկացրել»: Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման 2-րդ գլխի 10 և 11-րդ կետերի` ցանկացած կալանավորված անձի, ով մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում են կարանտինային բաժանմունքի` այդ նպատակով նախատեսված խցերում, որտեղ վարչակազմը նրան տեղեկացնում է իր իրավունքների, պարտականությունների, սույն կանոնակարգի, կալանավորման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության մասին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ: Նշենք, որ Ա. Խանդոյանը ևս ստորագրել է սույն կարգի մասին իրազեկված լինելու վերաբերյալ տեղեկանքը, և այն կցվել է նրա անձնական գործին: Փաստաբանը նաև նշել է, որ «հայտնաբերվել է փոքր չափի գումար, որով նա այդ օրվա մանր կենցաղային հարցերը կկարողանար լուծել»: Հարկ ենք համարում պարզաբանել, որ վերոհիշյալ որոշման 5-րդ գլխով սահմանվում է սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը և կալանավորված անձանց լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելը: Ինչ վերաբերում է փաստաբանի այն պնդմանը, թե «խուզարկելու ժամանակ հայտնաբերված արգելված իրը փոքր չափի հասնող գումար է», ապա տեղեկացնենք, որ նույն որոշմամբ սահմանվում է իրերի, առարկաների և սննդամթերքների ցանկը, որոնք արգելվում են ունենալ իրենց մոտ կալանավորված անձանց և դատապարտյալներին, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով, և այդ կարգով` կանխիկ գումարը, անկախ դրա չափից, արգելված իր է: Ինչ վերաբերում է փաստաբանի այն դիտարկմանը, թե «խուցը պարբերաբար խուզարկել են, որի ժամանակ պարտավոր էին արձանագրել, որ նրա մոտ կամ նրա խցում արգելված իր կա, ինչը չեն արել», ապա հայտնենք, որ, այո՛, խուցը պարբերաբար ենթարկվել է պլանային և ոչ պլանային խուզարկությունների, որոնց ընթացքում արգելված իրեր հայտնաբերվելու համար Ա. Խանդոյանը երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Վերջին անգամ խուցը խուզարկվել է 20.06.2017թ. որի ընթացքում խցից արգելված իր չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ Ա. Խանդոյանի մոտ հայտնաբերված արգելված իրի ծագման աղբյուրը պարզելու նպատակով նույն օրն իսկ նշանակվել է ծառայողական քննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am