Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում

Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 7-8 Համբուրգում կկայանա «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը: Այդ համատեքստում Գերմանիայի կառավարությունը Էրդողանից պահանջել է իր հետ չբերել այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Հաղորդում է Ermenihaber.am-ը: Գերմանիայի արտգործնախարարությունն այդ առթիվ հատուկ գրություն է հղել Անկարային: Գրությամբ պահանջվել է Համբուրգ չբերել այն 12 թիկնապահներին, որոնք Վաշինգտոնի միջադեպի պատճառով հետախուզման մեջ են գտնվում: Միևնույն ժամանակ, նախարարությունը զգուշացրել է, որ Էրդողանի թիկնապահները ոչ մի դեպքում չպետք է միջամտեն կազմակերպվող հնարավոր ցույցերին: Հայտնի է, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ և հետո Համբուրգում մի շարք ցույցեր են անցկացվելու: Ենթադրվում է, որ այդ ցույցերին հարյուր հազարավոր մարդիկ կմասնակցեն: Նշվում է նաև, որ Համբուրգի ներքին գործերի վարչությունը վճռական է տրամադրված և ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Վաշինգտոնում տեղի ունեցած կրկնվի: Համբուրգի սենատոր Էնդի Գրոթեն այդ առթիվ հայտարարել է, որ իր քաղաքի փողոցներում իրավիճակի տերերը Համբուրգի ոստիկաններն են: Գերմանիայի և Թուրքիայի միջև ճգնաժամը սկիզբ է առել 2016թ. հունիսի 2-ին, երբ դաշնային խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Դրանից հետո Անկարան արգելեց Բունդեսթագի պատգամավորին՝ այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին: Գերմանիան էլ, իր հերթին, քաղաքական ապաստան տվեց Թուրքիայում հետապնդվող քաղաքացիներին և արգելեց թուրք նախարարներին՝ իր երկրում նախընտրական քարոզարշավ իրականացնել: Իսկ օրեր առաջ լրատվամիջներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Գերմանիան ֆիզիկական և տեխնիկական վերահսկողություն է սահմանել իր տարածքում գտնվող 150 թուրքերի նկատմամբ: Վերջիններս կասկածվում են թուրքական հետախուզական ծառայության օգտին լրտեսելու և գաղտնի տեղեկություններ տարածելու մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: Դեպքի առթիվ հետաքննություն էր հարուցվել, որի շրջանակներում Էրդողանի որոշ թիկնապահների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am