Հակառակորդը մեր տարածքում է, իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում ծեծուջարդ է կազմակերպում. Լիլիթ Գալստյան (video)
Հայաստանի հարավն արդեն 14 ժամ կտրված է հյուսիսից: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նրա խոսքով՝ պետականությունն ու ինքնիշխանությունը բացակայում են, իսկ Նիկոլ Փաշինյանը կրկին շահարկումներ է անում՝ մեղադրելով նախկին իշխանություններին: «Ոչ մի համաչափ գործողություն չկա, բանակցություններ չեն վարվում, նոր ճանապարհներ են փակվում, իսկ ռազմական դրություն մտցվում է խորհրդարանում եւ ոչ թե այնտեղ, որտեղ պետք է: Գործող իշխանությանը որպես բանակցող չեն ճանաչում, մենք Հայաստանի ինքնիշխանության կորուստ ենք արձանագրում: Մենք ոչ միայն ապագա չունենք, մենք ներկա չունենք»,- ընդգծեց Գալստյանը:
