Ես ասել եմ՝ ոչ մեկի կարծիքը չեմ հարցնում եւ որոշումը կայացնում եմ. Փաշինյանը՝ նոյեմբերի 9–ի մասին (video)
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այո, շատերը տեղյակ չեն եղել, եւ շատերն են տեղյակ եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, ԱԺ-ում եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Այո, ես այդ օրը կայացրել եմ որոշում եւ ինձ վրա եմ վերցրել պատասխանատվությունը։ Եվ ինձ համար ամենամեծ շոկը նախընտրական քարոզարշավի ժամանակ այն էր, երբ մարդիկ, հիմնականում կանայք, իհարկե, մոտենում էին ինձ ու շնորհակալություն էին հայտնում, որ ես այդ թուղթը ստորագրել եմ...
Ես հասկանում եմ՝ այդ թուղթը ինչ է։ Գործընկերներ կան, որ ներկա են։ Ասել եմ՝ ես չեմ հարցնում ոչ մեկիդ կարծիքը։ Ես այս որոշումը կայացնում եմ, եւ ինձ վրա եմ վերցնում այդ որոշման ամբողջ պատասխանատվությունը, որովհետեւ գալիս են պահեր, որ պետք է կայացնել որոշում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
