Շնագայլերի ոհմակը հարձակվեց իմ ու իմ գործընկերների վրա. Սաղաթելյանը մանրամասնում է (video)
Երեկ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով «Հայաստան» խմբակցության անդամներից 6-7-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց ընդդիմությունից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Այո, մենք նրանց ասելու ենք, որ հենց նրանք են հանձնել երկիրը: Սա ոչ թե վիրավորանք է, այլ քաղաքական գնահատական: Երեկ շնագայլերի ոհմակը հարձակվեց իմ ու իմ գործընկերների վրա: Փորձում են ստիպել ինձ լռել, բայց չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ կարող է հարվածել ինձ եւ գիշերը հանգիստ քնել, ապա նա սխալվում է»,- հավելեց Սաղաթելյանը:
