Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը դավաճան են, կապիտուլյանտ և հողատու են. Կոնջորյան (video)
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, դիմելով Սեյրան Օհանյանին, հայտարարեց, որ երեկ, Սեյրան Օհանյան, երբ շշով խփեց, Հայկ Սարգսյանին չխփեց, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդին:
«Այս ամբիոնին հարվածելով ևս մեկ անգամ ցույց տվեցիք Ձեր ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա»,- ասաց նա, որից հետո Օհանյանը դահլիճից դուրս եկավ։
ՔՊ-ականն, իր խոսքում դիմելով ընդդիմադիրներին, պնդեց, որ դավաճաններն ու հողատուները նրանք են. «Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը դավաճան են, կապիտուլյանտ և հողատու են»,- եզրափակեց Կոնջորյանը:
