Սյունիքում կարողացա՞ք ապահովել խաղաղություն. Աննա Գրիգորյանը՝ իշխանությանը (video)
Երեկ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և շրջափակման մեջ են թողել մեր հայրենակիցներին: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ելույթով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել նրանց դուրս բերել շրջափակումից:
