Մարկ Ցուկերբերգի լավագույն մտքերը հաջողության մասին/տեսանյութ/

Հարվարդի համալսարանի ուսանողներին դիպլոմների շնորհման արարարողության ժամանակ ելույթով հանդես է եկել նաև Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Fortune.com-ը գրում է, որ Ցուկերբերգն իր ելույթի ընթացքում անդրադարձել է տարբեր թեմաների, սկսած իր կարիերայից՝ մինչև գլոբալ հարցեր, ինչպիսիք են վտանգները, որոնք աշխատաշուկայի համար առաջացնում են ավտոմատացված տեխնոլոգիաները։ 1. Նպատակն այն զգացում է, որ դու որևէ մեծ բանի մաս ես, քան ինքդ, մի բան, որի կարիքն ունես ինքդ, որը կարող ես ավելի լավը դարձնել։ Նպատակն է իրական երջանկություն ստեղծում։ 2. Արդեն իսկ գոյություն ունեին մեծ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք հսկայական ռեսուրսներ ունեին։ Ես ենթադրում էի, որ դրանցից մեկը կանի դա։ Բայց գաղափարը շատ պարզ էր՝ բոլորը ցանկանում են կապված լինել միմյանց հետ։ Եվ մենք պարզապես սկսեցինք գնալ դեպի նպատակի իրականացում։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուրդ կունենաք ձեր պատմությունը, որը նման է իմ պատմությանը։ Դուք կնկատեք ինչ-որ բան, որ կարելի է փոխել աշխարհում, և կմտածեք, որ որևէ մեկը ևս կանի դա։ Բայց նա չի անի։ Կանեք դուք։ 3. Գաղափարները պատրաստի տեսքով չեն գալիս։ Դրանք հստակ են դառնում միայն այն ժամանակ, երբ սկսում ենք աշխատել դրանց վրա։ Դուք պարզապես պետք է սկսեք։ 4. Գաղափարը, որն առաջանում է՝ որպես ոգեշնչում, վտանգավոր սուտ է։ Այդ ստերեոտիպը մեզ ստիպում է ոչ ադեկվատ զգալ։ Դա լավ մտքեր ունեցող անձանց թույլ չի տալիս սկսել գործել։ 5. Իդեալիստ լինելը լավ է, բայց պատրաստ եղեք, որ ձեզ կարող են չհասկանալ։ Ցանկացած մարդու, ով մեծ տեսլականներ ունի, մի օր կարող են խելագար անվանել, նույնիսկ, եթե նա ճիշտ է։ Ցանկացած մարդու, ով աշխատում է բարդ խնդիրների համակարգի հետ, կարող են մեղադրել դրանց ոչ ամբողջական ընկալման մեջ՝ չնայած անհնար է ամեն ինչ նախօրոք իմանալ։ Ցանկացածի, ով նախաձեռնողականություն է ցուցաբերում, կարող են քննադատել այն բանի համար, որ նա ինչ-որ բան շատ արագ է անում, որովհետև միշտ կա մեկը, ով ցանկանում է, որ դուք ավելի դանդաղ շարժվեք։ 6. Մենք հաճախ ավելին չենք անում, քանի որ վախենում ենք սխալ թույլ տալ։ Բայց եթե մենք ոչինչ չենք անում, մենք արհամարհում ենք այն, որ որոշ բաներ սխալ են։ Իրականությունն այն է, որ ամենը, ինչ մենք անում ենք, ապագայում բախվելու է խնդիրների։ Բայց դա մեզ ետ չպիտի պահի ինչ-որ բան սկսելուց։ 7. Ամենամեծ հաջողությունները ձեռք են բերվում սխալ թույլ տալու ազատության արդյունքում։ 8. Եթե չկարողանաք ձեր մտքերը պատմականորեն կարևոր նախաձեռնության վերածել, մենք բոլորս կպարտվենք։ Մեր հասարակությունը գերագնահատում է հաջողության հասնելը, մենք բավարար քայլեր չենք կատարում, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ունենա մի քանի անգամ փորձել որևէ բան անել։ 9. Բոլորս էլ կարող ենք ժամանակ գտնել՝ որևէ մեկին օգնության ձեռք մեկնելու համար։ Եկեք յուրաքանչյուրին հնարավորություն տանք ձգտելու սեփական նպատակին ոչ միայն այն պատճառով, որ դա ճիշտ է, այլև այն պատճառով, որ որքան մարդիկ կարողանան մեծ բաների մասին երազել, այնքան լավ կլինի մեզ համար։ 10. Փոփոխությունները տեղերում են սկսվում։ Նույնիսկ գլոբալ փոփոխությունները փոքր բաներից են սկսվում՝ մեզ նման մարդկանցից։ Մեր սերնդի համար ավելի մեծ բանում միավորվելու պայքարը հանգեցնում է ընկերակցություններ և այնպիսի աշխարհ ստեղծելու կարողությանը, որում յուրաքանչյուր մարդ ունի սեփական նպատակի զգացողությունը։  168.am

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am